f

Անկախ

Օտար յուրայինների մեջ, օտար… օտարների մեջ


Ս․թ․ ապրիլի 22-ին «Ռուսաստանն այսօր» (RTD) հեռուստաալիքով հեռարձակվել է «Փոփոխությունների գինը․ պոպուլիզմն ու պայքարը իշխանության համար» վավերագրական ֆիլմը՝ նվիրված Հայաստանում 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությանն ու դրան հետևած ողբերգական դեպքերին։

Բացարձակապես միտք չունեմ ֆիլմը վերլուծելու օբյեկտիվության տեսանկյունից։ Ուղղակի ուզում եմ անդրադառնալ ֆիլմում կարծիք հայտնող Նարեկ Մալյան անուն ազգանունով «հերոսին»։  Սույն անձը, ժամանակին լինելով Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի օգնականը, ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով հեռացել էր համակարգից (Նարեկ Մալյանի հետ ծանոթացել եմ այդ ժամանակ, երբ նա այցելեց մեր գրասենյակ և շատ հետաքրքիր բաներ պատմեց), բայց հետո հաշտվել և դարձել արդեն ՀՀ Ոստիկանության ծառայության պետ, նույն Վլադիմիր Գասպարյանի խորհրդականը։ Այնուհետև, 2018թ․ իշխանափոխությունից հետո, հանկարծ ակտիվացավ, ստեղծեց «Վետօ» կոչված շարժումը և սկսեց հետևողական պայքարն ընդդեմ Հայաստանում «գործակալական ցանցի», հիմնական թիրախ դարձնելով Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան  (ԲՀՀ), կամ ինչպես ընդունված է ասել Սորոսի հիմնադրամը։

Իր գրասենյակի պատին նա փակցրել է, իր համոզմամբ Հայաստանի գործակալական ցանցի անդամների, նկատի ունենալով Սորոսի հիմնադրամից դրամաշնորհներ ստացող անձանց նկարները։ Վերոնշյալ ֆիլմում, դեմքի խելոք, ամեն ինչից քաջատեղյակ Նարեկ Մալյանը ցուցադրելով նկարները, նրանց բոլորին անվանում է օտարերկրյա գործակալներ։

Եվ այդ նկարներում հայտնաբերեցի նաև իմ և մեր գրասենյակի աշխատողներ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանի և Մարիամ Վարդանյանի նկարները։ Անկեղծ ասած, նախկինում էլ լսել էի, որ իմ  նկարը փակցված է Նարեկ Մալյանի գրասենյակի պատին, բայց որոշել էի չարձագանքել և զուր, անիմաստ բանավեճի մեջ չմտնել, մանավանդ որ շատերի կողմից այն կընկալվեր, որպես իմ կողմից արդարացում։ Սակայն վերոնշյալ ֆիլմում  արդեն, իմ, որպես «գործակալ» պիտակավորումը միջազգայնացվեց և այլևս լռել չեմ կարող։

Կարդացեք նաև Գերեզմանային լռություն Դեպի «ընտրություններ» Թղթե շերեփից դեպի «երկաթե շերեփ»

1 ․ Ուշադիր նայելով Նարեկ Մալյանի պատին փակցված «գործակալների» նկարները, պարզվում է պարոն «գործակալաբացահայտողը» չգիտես ինչու «մոռացել» է փակցնել նաև այլ, այսօր իր շատ մտերիմ գործիչների նկարները , ովքեր նույնպես ժամանակին դրամաշնորհներ են ստացել Սորոսի հիմնադրամից։ Այսինքն՝ ըստ Նարեկ Մալյանի, կան լավ ու վատ գործակալներ։

2 . Այո, իմ կողմից ղեկավարված «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ-ն դրամաշնորհներ է ստացել Սորոսի հիմնադրամից։ Այժմ չեմ ցանկանա ընթերցողին ներկայացնել մեր կազմակերպության կողմից իրականացված և այժմ էլ իրականացվող իրավապաշտպանական գործունեությունը։ Ցանկացողները կարող են մանրամասն ծանոթանալ կազմակերպության կայքից (armhels.com): Եթե պարոն Մալյանը կասկածում է մեր գործունեության թափանցիկության վրա, կարող է հրավիրել անցկացնելու և՛ բովանդակային, և՛ ֆինանսական աուդիտ։

3 ․ Ինչպես մինչ 2018թ․,  այնպես էլ դրանից հետո ես և մեր կազմակերպությունը հետևողականորեն փորձել ենք  արձագանքել Հայաստանում մարդու իրավունքների խախտումներին, այդ թվում իշխանությունների կողմից իրականացվող խոշտանգումներին, խաղաղ հավաքների իրավունքին, աշխատանքային և այլ իրավունքներին։

Իսկ 2018թ․ հետո, ավելին, անձամբ արձագանքել և շարունակում եմ արձագանքել իշխանությունների կողմից կատարվող բոլոր անօրինականություններին։ Այստեղ պետք է անկեղծ լինեմ․ զարմանալիորեն, մինչ 2018թ․ քաղ․ հասարակության իմ շատ գործընկերներ, չգիտես ինչու չտեսնելու էին տալիս նոր իշխանությունների կողմից կատարվող բազմապիսի անօրինականությունները և համոզված եմ, որ իմ դիրքորոշման պատճառով էլ մեր նախկին ջերմ հարաբերությունները, կարելի է ասել վերջնականորեն սառեցին։

4 . Բացի մարդու իրավունքներից, ինձ համար սկզբունքային է եղել Արցախի հիմնահարցը։ Եվ տարբեր տեղական, միջազգային հանդիպումներում կռիվ եմ տվել Արցախի ոչ Ադրբեջանի կազմում լինելու համար։ Եվ ներկա իշխանություններին ես երբեք չեմ  ների արցախյան պատերազմի պարտության համար։ Բայց ինչ-որ չեմ հիշում, որ Նարեկ Մալյանը երբևէ կարծիք հայտնած լիներ Արցախի հարցով։

5 . Երբ Նարեկ Մալյանը ինքնավստահ խոսում է 2018թ․ հեղափոխության մասին, որպես գործակալական ցանցի կողմից իրականացված, չգիտես ինչու «մոռանում» է, որ նույն 2018թ․ ապրիլին, երբ հեղափոխականները ներխուժեցին հատուկ պահպանվող պետական Ռադիոյի շենք և ջարդուփշուր արեցին Ռադիոտան դռները, իր հարազատ ոստիկանությունը, որտեղ աշխատում էր ինքը՝ Նարեկ Մալյանը, մատը մատին չխփեց։

Հարց․ Ի՞նչ կպատահեր հեղափոխության հետ, եթե օրենքին համապատասխան հեղափոխականները ձերբակալվեին։ Պատասխան․ Հեղափոխությունը օրորոցի մեջ կմեռներ։ Արդյո՞ք ոստիկանությունը նույնպես մաս էր կազմում գործակալական ցանցի։

Միքայել Մինասյանը հրապարակեց Արարատ Միրզոյանի ԱԱԾ գործակալ լինելու մասին փաստաթուղթ։ Փաստորեն ԱԱԾ-ն նույնպես գործակալական ցանցի մաս էր կազմում։ Հը՞ պարոն Մալյան։

6 ․ Հետաքրքրական է, որ ինչպես իմ նախկին քաղ․ հասարակության գործընկերներն, այնպես էլ այսօրվա «քաղ․ հասարակության ներկայացուցիչ» Նարեկ Մալյանը համոզված են, որ ցանկացած մարդու տեսակետ, կախված է ֆինանսավորման աղբյուրից։ Ինձ հավաստի տեղեկություններ են հասել, որ իմ նախկին գործընկերները համոզված են, որ ես ֆինանսավորվում եմ «նախկինների» կողմից։ Նույն կերպ է մտածում նաև Նարեկ Մալյանը․ եթե «Հայաստանի հելսինկյան կոմիտեն» դրամաշնորհներ է ստանում Սորոսի կողմից, իսկ Սորոսը․․․ուստի Ավետիք Իշխանյանը գործակալ է։

Այս մարդիկ չեն պատկերացնում, որ մարդը կարող է պարզապես սկզբունքային լինել։ Իսկ ի՞նչ ֆինանսավորում է ստանում «Վետօ» շարժումը։ Թե՞ Նարեկ Մալյանն աշխատում է զուտ էնտուզիազմով և ծախսում սեփական քրտինքով աշխատած փողերը։ Կարո՞ղ եմ ենթադրել, ըստ իր իսկ տրամաբանության, որ նա նույնպես գործակալ է։

7 . Անկեղծ ասած, հաղորդումը դիտելուց հետո, մտքովս անցավ Նարեկ Մալյանին դատի տալ զրպարտության համար։ Հետո տեղեկացա, որ նույն հարցով այլ գործիչներ նույնպես նրան դատի են տվել։ Ծանոթանալով անուններին,առայժմ չցանկացա նրանցից ոմանց հետ լինել նույն ցանկում։ Հետո Նարեկ Մալյանի ծանոթներից մեկի միջոցով առաջարկեցի հրապարակային ներողություն խնդրել։ Եվ․․․լռություն։ Երբեք չսիրելով արդարանալ, ստիպված գրեցի այս հոդվածը։

Վերջաբան․ 2018թ․ հեղափոխությունից հետո, փաստորեն ես հայտնվել եմ մի իրավիճակում, որ բնութագրվում է․ օտար յուրայինների մեջ, օտար․․․օտարների մեջ։ Ավետիք Իշխանյան
 

Ավետիք Իշխանյան ՎԵՏՕ շարժում Նարեկ Մալյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին