f

Անկախ

"Հրապարակ՛՛․ ռեկտորներն իրենց վրդովմունքն են հայտնել այս գաղտագողի իրականացված գործընթացի հետ կապված


Ժամը 16։00-ից սկսվել է ռեկտորների օնլայն ժողովը, որը նվիրված է բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգին։ Հիշեցնենք, որ ԿԳՄՍ-ն որոշել է խորհրդի թվակազմը կրճատելով եւ 32-ից կամ 24-ից դարձնելով 20: Նոր կարգով՝ բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում կառավարությունը կնշանակի անդամների 55%-ին, ԿԳՄՍՆ-ն՝ 10%, հաստատության պրոֆեսորադասախոսական կազմը կլինի՝ 10%, ուսանողական կազմը՝ 25%։ Այս նախագիծը չի քննարկվել բուհերի հետ, ռեկտորներն այսօր են իմացել սրա գոյության մասին՝ մեր հրապարակումից եւ արտահերթ նիստ են հրավիրել։


Նիստի հենց սկզբում ռեկտորներն իրենց վրդովմունքն են հայտնել այս գաղտագողի իրականացված գործընթացի հետ կապված եւ նշել են, որ այստեղ էթիկայի լուրջ խնդիր կա։ Նախագիծն արդեն դրված է իդրաֆտ կայքում եւ հանրային քննարկման վերջնաժամկետ է նշված մայիսի 14-ը, ինչը նշանակում է, որ իշխանությունը որոշել է այն շուտափույթ ընդունել՝ արտահերթ ընտրություններից առաջ, չսպասելով անգամ Սահմանադրական դատարանում Արմեն Սարգսյանի դիմումի քննության ավարտին։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը դիմել է ՍԴ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի սահմանադրականության հարցը պարզելու համար եւ վիճարկվող դրույթների մեջ բուհերի ինքնավարությանը վերաբերող հարցեր են։ Իսկ այս կարգի փոփոխությամբ բուհերի ինքնավարությանը ամբողջությամբ վերջ կդրվի։

Մենք տեղեկացանք, որ ռեկտորների նիստին մասնակցում է նաեւ ԵՊՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը, որն օրեր առաջ հրաժարական տվեց ռեկտորի ԺՊ-ի պաշտոնից։ Նա իր ելույթում ասել է՝ գուցե իմ հրաժարականն է այս նախագծի պատճառը, սրանով ուզում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի եւ ռեկտորի հարցը լուծել, ինչին ռեկտորները վատ են արձագանքել, նկատելով, որ Գեւորգյանը վերջին տարին նպաստել է իշխանական ծրագրերի իրականացմանը։

Մենք տեղեկացանք, որ ռեկտորները պատրաստվում են համատեղ հայտարարությամբ հանդես գալ այս նախագծի դեմ եւ այժմ աշխատում են հայտարարության տեքստի վրա։

 

ռեկտոր ՀՀ ԿԳՄՍ

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին