Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի Champions Chess Tour-ի հերթական առցանց մրցաշարի՝ New In Chess Classic-ի կիսաեզրափակիչի առաջին խաղային օրը Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել նորվեգացի գրոսմայստերի հետ:
Առաջին և երկրորդ պարտիաներում գրանցվել է ոչ ոքի, երրորդում սպիտակ ֆիգուրներով հաղթել է Կարլսենը, իսկ չորրորդում՝ հայ գրոսմայստերը: Պատասխան պարտիաները տեղի կունենան այսօր: