f

Անկախ

ՀՀ ՀՔԾ պետն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սթեֆանո Լազզարոտտոյին


ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սթեֆանո Լազզարոտտոյին և դեսպանության ֆինանսների, մարդկային ռեսուրսների և ադմինիստրացիայի ղեկավար Անժելա Խաչատրյանին:

Կարևորելով իրավապահ ոլորտում Շվեյցարիայի հետ վերջին տարիների ընթացքում արդեն իսկ ձևավորված համագործակցային ամուր հիմքերը և, մասնավորապես, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող մի շարք քրեական գործերով Շվեյցարիայի իրավապահ մարմիններ ուղարկված իրավական փոխօգնության հարցումների կատարման ուղղությամբ արձանագրված շոշափելի արդյունքները` կողմերը համոզմունք են հայտնել, որ այդ համագործակցությունը կշարունակվի նույն արդյունավետությամբ:  

Նշելով, որ Հայաստանը և Շվեյցարիան, որպես ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետություններ, արդեն իսկ ստանձնել են միմյանց իրավական փոխօգնություն տրամադրելու պարտավորություններ, Սասուն Խաչատրյանն ընդգծել է. Մենք շատ ենք կարևորում Շվեյցարիայի առաջադեմ փորձի ուսումնասիրումը կոռուպցիոն բնույթի, այդ թվում` երկրից ապօրինի ճանապարհով դուրս բերված ակտիվների վերադարձի և փողերի լվացման դեպքերի քննության արդյունավետության բարձրացման հարցում և հույս ունենք, որ առաջիկայում կոնկրետ աշխատանքներ կտարվեն փոխադարձ այցերի ու վերապատրաստման դասընթացների կազմակերպման, ինչպես նաև Շվեյցարիայի` համանման գործառույթներ իրականացնող իրավապահ մարմինների հետ փոխըմբռնման հուշագրեր կնքելու ուղղությամբ:

Դեսպան Լազզարոտտոն վերահաստատել է Շվեյցարիայի պատրաստակամությունը` աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Դրա շրջանակներում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության /ԵԱՀԿ/ հետ համատեղ հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, որը միտված է աջակցել Հայաստանի իրավապահ մարմինների հակակոռուպցիոն պայքարի օրակարգին` կարողությունների զարգացմանն ու քաղաքականության մշակմանն օժանդակելու միջոցով:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին ջերմ ընդունելության համար` դեսպանն իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների միջև ձևավորված իրավական համագործակցության համար` ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում հայկական կողմի կարողությունների զարգացմանն աջակցելը երկու երկրների միջև իրականացվող համագործակցային քաղաքականության բաղադրիչներից է: 

Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին, որ երկկողմ համագործակցային կապերն ընդլայնելու և զարգացնելու նպատակով տարվող աշխատանքները շարունակական կլինեն:

 

ՀՔԾ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին