f

Անկախ

Պետք է նոր թափով լծվել բարեփոխումների կյանքի կոչմանը․ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Դիլիջան» ազգային պարկում էր


Նախարարի պաշտոնակատարն աշխատակազմին է ներկայացրել ազգային պարկի նորանշանակ փոխտնօրեն Էդգար Խաչատուրյանին, ապա աշխատանքային խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի հետ։ Քննարկվել են տեղամասերում իրականացվող վերահսկողության ու պահպանության վերաբերյալ մի շարք ընթացիկ հարցեր։

 «Դիլիջան» ազգային պարկի նորանշանակ փոխտնօրենին ներկայացնելիս՝ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը մատնանշել է, որ ցավոք, պատուհասած պատերազմը որոշակի խմբագրումներ է մտցրել նախանշած առաջնահերթությունների մեջ, բայց հիմա թիկունքը շտկելու, պետական կառավարման արդյունավետությունը բնականոն հուն վերադարձնելու և ավելի բարձր մակարդակով իրացնելու շրջափուլն է սկսվել։Պետք է նոր թափով լծվել բարեփոխումների կյանքի կոչմանը։ 

Պարոն Խաչատուրյանին վստահված է նախարարության մանդատով կանոնակարգել տնտեսվարողների հետ հարաբերությունները, բնօգտագործման, ջրօգտագործման թույլտվությունները, լրջագույն աշխատանքներ տանել Երևան֊Թբիլիսի միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների հատվածներում իրականացված ապօրինի շինաշխատանքների ու կառուցապատումների վերացման և պատշաճ աղբահանության կազմակերպման և տարածքների գույքագրման ուղղությամբ։ 

Գերխնդիր է «Դիլիջան» ազգային պարկի պոտենցիալը և տնօրինած ռեսուրսներն ամբողջությամբ իրացնել և այդ իրացման արդյունքում գեներացված ֆինանսական հոսքերն ուղղել աշխատավարձերի բարձրացմանը և ազգային պարկի սեփական կարողությունների հզորացմանը։

Նախարարի պաշոնակատար Պետրոսյանն առանձնակի անդրադարձ է կատարել փայտանյութի մթերման մեխանիզմների փոփոխության անհրաժեշտությանը։ Այսուհետ ազգային պարկը չպետք է իրականացնի փայտանյութի որևէ նպատակային արդյունահանում։ Այս ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են, մշակվում են իրավական կարգավորումները։

Քննարկվել են Զբոսաշրջության ակտիվ շրջանի մեկնարկից առաջ «Դիլիջան» ազգային պարկի ենթակայության բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի կառուցապատումներին, ճանապարհամերձ հատվածներում տեղադրված ժամանակավոր տաղավարների արտաքին տեսքին, բնապահպանական, քաղաքաշինական, հողաշինական նորմերի պահպանմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Պարզ լիճ բնության հուշարձանի հարակից տարածքների վարձակալության պայմանագրերին։Ընթացքի մեջ են բնության այդ չքնաղ հուշարձանին վայել, քաղաքակիրթ պայմաններով ավտոկայանատեղիի կազմակերպման և սպասարկման աշխատանքները։

Նախարարի պաշոնակատարը խիստ գնահատականներ է հնչեցրել և հավաստիացրել, որ չկա ու չի կարող լինել որևէ արտոնյալ, ով իրավունք կունենա կամայականորեն օգտագործել ազգային հարստությունը՝ սեփական, նեղ անձնական շահերի համար։

Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը՝ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը և ազգային պարկի ղեկավար կազմը նախանշել են այն երեք հիմնական ուղղությունները, որոնց ուղղությամբ կարճաժամկետ հեռանկարում պետք է աշխատանքներ իրականացվեն

🔘Տնտեսվարողների հետ իրավական հարաբերությունների կանոնակարգում, որևէ ապօրինության բացառում

🔘Ազգային պարկի տնտեսական պոտենցիալի ամբողջական գույքագրում և իրացում

🔘Տնտեսական և տուրիստական բաղադրիչի վերջնական կայացում

Նախարարի պաշտոնակատարը խոսել է նաև ապակենտրոն կադրային քաղաքականության և համակարգը երիտասարդ ու նորարար կադրերով համալրելու անհրաժեշտության մասին:

Շրջակա միջավայրի նախարարություն Ռոմանոս Պետրոսյան

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին