f

Անկախ

Այս նախագիծը նպատակ ունի նախընտրական գործընթացներում բարելավել իշխող ուժի դիրքերը. Գոհար Մելոյան


Ազգային ժողովի հապճեպորեն հրավիրված արտահերթ նիստում ներկայացվող «ընտրական փաթեթի» ընդունումը նպատակ ունի նախընտրական գործընթացներում ակնհայտորեն բարելավել իշխող ուժի դիրքերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

«Օրինակ՝ նախագծով ՀՀ քրեական օրենսգրքրի 154.10-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է սահմանվում կուսակցության կամ պատգամավորության թեկնածուի վերաբերյալ անանուն աղբյուրի միջոցով «կեղծ» տեղեկություններ հրապարակելու համար։

Այսինքն, իշխանությունների կամակատար հանդիսացող իրավապահ մարմիններն են որոշելու, թե անանուն աղբյուրի կողմից առանձին կուսակցության կամ պատգամավորի վերաբերյալ տարածված որ տեղեկությունն է կեղծ և որն է իրական։

Արդյունքում, ակնհայտ է՝ քննչական մարմինները անանուն աղբյուների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ վերջինիս պատգամավորների վերաբերյալ տարածվող տեղեկությունները համարելու են կեղծ, և դրանք տարածած ԶԼՄ-ների գործողությունների փաստով հարուցելու են քրեական գործեր, իսկ ընդդիմադիր կուսակցությունների վերաբերյալ հանրահայտ հարթակներում (oրինակ՝ perfect tv-ով) տարածվող տեղեկությունները չեն որակվելու կեղծ (հաշվի առնելով, արդեն իսկ, գործող պրակտիկան) և որևէ քրեական գործ չի հարուցվելու, իսկ հարուցվելու դեպքում էլ դրանք քննվելու են յուրահատուկ դանդաղկոտությամբ։

Ամփոփելով ընդգծենք՝ նշված նախագիծը տեղեկատվության տարածման իրավունքի դեմ գործող իշխանությունների կողմից իրականացվող հերթական բացահայտ քայլն է և էականորեն սահմանափակելու է ԶԼՄ-ների գործունեությունը սպասվող ընտրարշավի ընթացքում։

Նախագծով որևէ հիմնավորում չկա, թե ինչու անանուն աղբյուրի կողմից կուսակցության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման համար պետք է սահմանվի քրեական, այլ ոչ օրինակ՝ վարչական պատասխանատվություն։

Հատկապես, երբ առաջարկվող հոդվածի սանկցիան որպես պատժատեսակ նախատեսում է բացառապես տուգանքը։

Նշված նախագիծն խնդրահարույց է նաև իրավական որոշակիության տեսանկյունից, քանի որ պարզ չէ, թե ժամանակագրական առումով այն որ ժամանակահատվածի նկատմամբ է տարածվում է, օրինակ՝ բացառապես նախընտրական քարոզարշավի ընթացքի, այսինքն՝ հունիսի 6-ից մինչև հունիսի 18-ի, թե այն պահից, երբ այս կամ այն կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ կամ համապափասխան փաթեթը ներկայացնում է ԿԸՀ»,-գրել է Մելոյանը։

Գոհար Մելոյան ՖԲ Գրառում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին