f

Անկախ

Իրանում տարածվել է Զարիֆի սկանդալային ձայնագրությունը, որն աղմկահարույց բացահայտումներ է արել


րանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ափսոսանք է հայտնել ԶԼՄ-ներում իրանցի տնտեսագետ Սաիդ Լիլյազի հետ իր զրույցի արտահոսքի վերաբերյալ՝ ասելով, որ ձայնագրության հրապարակումը վերածվել է ներքին բախման:

Կիրակի օրը ԶԼՄ-ները հրապարակել են մարտ ամսվա ընթացքում Լիլիազի հետ Զարիֆի զրույցի ձայնագրության մի հատված: Այս երկխոսության ընթացքում, իրանցի նախարարը, մասնավորապես, նշել է, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանին, որը մեկ տարի առաջ սպանցել էր Իրաքում ԱՄՆ ավիահարվածի արդյունքում, կարևոր դեր է խաղացել Թեհրանի արտաքին քաղաքականության և Մոսկվայի հետ բանակցություններում: Բացի այդ, Զարիֆն ասել է, որ ԱՄՆ գործող պետքարտուղար Ջոն Քերին իրեն ասել է, որ Իսրայելը առնվազն 200 անգամ հարձակվել է Սիրիայի տարածքում Իրանի հետ կապված թիրախների վրա:

Զարիֆը նշել է, որ խորապես ցավում է, որ մտքերի գաղտնի փոխանակությունը կարող է դառնալ ներքին բանավեճերի թեմա։

Տնտեսագետ Լիլազը, ինչպես հաղորդում է Իրանի IRIB հեռուստառադիոընկերությունը, դատապարտել է լրատվամիջոցներում աուդիո ֆայլի «արտահոսքը»՝ հավելելով, որ խոստացել է այդ մասին չխոսել: Նա նաև հետևում է, թե արդյոք գաղտնի ծառայությունները կարող են գտնել ձայնագրությունը հրապարակած անձին:

Զարիֆն այսօր կանչվել է երկրի խորհրդարան՝ բացատրություններ տալու ձայնագրության վերաբերյալ։

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին Թվիթերում հայտնել է, որ տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Մանրամասնենք, թե կոնկրետ ինչ էր ասել Զարիֆը.

  • Գեներալ Սոլեյմանին հերոս էր, և սպանելով նրան Իրաքում՝ Միացյալ Նահանգները լուրջ հարված հասցրին Իրանին՝ ավելի կործանարար, քան եթե իրանական քաղաք ավերած լիներ,
  • Սակայն, ըստ Զարիֆի, Սուլեյմանին լուրջ վնաս է հասցրել նաև երկրին՝ միջուկային գործարքի դեմ մի շարք քայլեր ձեռնարկելով: JCPOA-ն խափանելու համար գեներալը 2015-ին թռել է Մոսկվա (Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ, միևնույն ժամանակ Զարիֆը հայտարարել է, որ ինքը Չինաստանի և Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման մեծ կողմնակից է),
  • Ռուսաստանն ի սկզբանե դեմ էր JCPOA-ին և «բոլոր ջանքերը գործադրում էր» պայմանագրերը խախտելու համար, քանի որ Իրանի հարաբերությունների կարգավորումը Արևմուտքի հետ չէր բխում Մոսկվայի շահերից,
  • Իրանի արտաքին գործերի նախարարը գեներալ Սոլեյմանիի հետ համաձայն չէր այլ հարցերի շուրջ: Օրինակ՝ նա քննադատել է նրան՝ ռուսական ռազմական ինքնաթիռներին թույլ տալով թռչել Իրանի վրայով՝ Սիրիայում զինյալների դիրքերը ռմբակոծելու, ինչպես նաև Iran Air պետական ավիաընկերության կողմից ռազմական տեխնիկա և անձնակազմ Սիրիա տեղափոխելու համար՝ առանց կառավարության գիտության:

Զարիֆը նաև պատմել է, որ Խամենեին քննադատել է իրեն կուսակցության ուղուց շեղվելու, Լավրովի հետ բանավեճի և այլ բաների համար, որոնք գալիք ընտրություններին կվնասեն բարեփոխիչների դիրքերին։

Հիշեցնենք, նաև որ դեռ 2019 թ. գարնանը Զարիֆը հրաժարական էր ներկայացրել, սակայն կառավարությունն ու երկրի ղեկավար կազմը չէր ընդունել այն. հավանաբար դա կարող է կապված լինել հենց Սուլեյմանիի և հոգևոր ղեկավար կազմի հետ ունեցած տարաձայանությունների հետ։

Իրան Իսրայել Ջավադ Զարիֆ Ալի Խամենեի Ղասեմ Սոլեյմանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին