f

Անկախ

Ի՞նչ կապ ունի Արթուր Զաքարյանը Գորիսի փոխքաղաքապետին ծեծի ենթարկելու հետ. ՀՔԾ-ն Հովսեփյանի հետ Ոստիկանությունում է. NEWS.am


Հատուկ քննչական ծառայությունը Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի հետ Երեւան քաղաքի վարչությունում է։

NEWS.am-ի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետը պատմեց, որ ՀՔԾ քննիչ Վոլոդյա Սիմոնյանն իր հետ միասին տեղազննում է իրականացրել վարչության աշխատասենյակներում.

«Տպավորությունն այնպիսի է, որ բավականին արագացված տեմպով են քննչական գործողություններն իրականացվում։ Ըստ երեւույթին՝ ապացուցվեց իմ բացատրության մեջ նշված բոլոր հայտարարությունները։ Այն աշխատասենյակը, որտեղ ինձ մտցրել էին, դուռը փակել էին, այսօր դուռը բաց էր, ցուցանակը չէր երեւում, այսօր տեղազննում իրականացնելիս դուռը փակեցինք ու պարզվեց, որ դա ՀՀ ԿԱ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ (օպերատիվ գծով) Արթուր Զաքարյանի աշխատասենյակն է։ Ես հաստատում եմ, որ այդ դեպքը տեղի է ունեցել հենց Զաքարյանի աշխատասենյակում»։

Փոխքաղաքապետը պատմեց, որ տեղազննման ընթացքում վարչության հարկերում աշխատակիցներ չկային, այնտեղ չէր նաեւ Արթուր Զաքարյանը։

«Քննիչի հորդորով աշխատասենյակների դռները բացվեցին, եւ ես տեսա բոլոր այն սենյակները, որոնցով ինձ անցկացրել են»,- նշեց Հովսեփյանը։

Գորիսի փոխքաղաքապետը հույս հայտնեց, որ Արթուր Զաքարյանի հետ ինքն առերեսում կունենա. «Այս փուլն արդեն ավարտվեց, ամեն ինչ պարզվեց։ Միանշանակ կլինի Զաքարյանի հետ առերեսում»։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին, Նիկոլ Փաշինյանի դեմ Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով բերման ենթարկված Մենուա Հովսեփյանի նկատմամբ բռնություն է կիրառվել ոստիկանությունում։ Այդ մասին նրա փաստաբանը ՀՔԾ-ում հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։

Հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիքը) մասերով։

ՀՔԾ Մենուա Հովսեփյան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին