f

Անկախ

Եթե հասարակության հետ ազնիվ չեղանք, ոչ մեկը ձայն չի հավաքելու. Արփինե Հովհաննիսյան


Առանց Նիկոլ Հայաստան ունենալու համար ազնվություն է պետք հասարակության հետ. չունեցանք այդ ազնվությունը, ոչ մեկը ձայն չի հավաքելու, չի հավաքելու այնքան, որքան կանգնում հայտարարում են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Սյունիքի դեպքերին, նա ասաց. «Գուցե այդ բառապաշարը լավագույնը չէ, օրինակելի բառապաշար չէ, բայց ես հասկանում եմ այդ մարդկանց: Սյունեցին այնտեղ կենաց-մահու պայքար է տանում թուրքի դեմ: Մեզ ասում են՝ ոչինչ չեքն զիջել, հիմա պարզվեց ինչ-որ բան են տվել, Ալիեւն այնտեղ է գտնվում, իրենք ասում են՝ չենք զինաթափում, էնտեղ ասում են՝ զինաթափում են: Իրենք ասում են՝ Սյունիքից բան չենք տալու, բայց տալիս են: Ես ծաղր եմ նկտում պաշտպանության նախարարի, ԱԽ քարտուղարի եւ մնացած պատկան մարմինների բառամթերքում, երբ ասում են՝ Սյունիքն անվտանգ է:

Մարդիկ իրենց անելանելիությունից են այդպիսի բառամթերք օգտագործել: Բոլորին չես կարող ստիպել նման պայմաններում ակադեմիական բառապաշար օգտագործել: Մենք այդ մարդկանց ցավի դեղատոմսը նորմալ չենք առաջարկում: Լավ, սա գնաց, բա էդ մարդկանց խնդիրները մենք ո՞նց լուծենք»:

Արփինե Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ իրենք հանրության հետ ազնիվ լնելու խնդիր ունեն. « Մենք անընդհատ մարդկանց ենք անվանարկում, պիտակավորում, բայց  էլիտաների մասին չենք խոսում: Էլիտարները մարդկանց սովորեցրել են չհավատալ, չվստահել, անտարբեր դառնալ: Այսօր մարդկանց նկատմամբ պահանջատիրությունը պետք է սկսվի ինքներս մեզ հարցեր տալուց՝ ինչի մենք բոլորս անսխա՞լ ենք եղել, որ մեր քաղաքացիներին անվանարկում ենք, ամբողջ օրը ասում ենք՝ այ դու Նիկոլին պետք է այսպես անես: Մենք բոլորից պահանջում ենք հպատակ վարքագիծ մեր կամքին, ինչպիսին ընդհանուր առմամբ մենք ենք ուզում: Այսինքն եթե որեւէ մեկը չի մտածում այնպես, ինչպես ես ու դու ենք մտածում, մենք պետք է վիրավորե՞նք: Իսկ մենք մեզ պահե՞լ ենք այնպես, ինչպես իրենք են մեզնից ակնկալել: ՈՉ: Այսօր էլ այդ միտումը շարունակվում է: Մարդկանց հետ ճիշտ խոսելու կարիք կա»:

Արփինե Հովհաննիսյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին