f

Անկախ

Ո՞վ է խաբել վենետիկցիներին. ԲՀԿ-ն, թե՞ «Լուսավոր Հայաստանը», թե՞ երկուսը միասին. Արփինե Հովհաննիսյան


Նիկոլ Փաշինյանի կործանարար գործողությունները շատերը դիտում են որպես շանս իրենց իշխանության գալու համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, նա ասաց. «Ինչու Նիկոլ Փաշինյանը հանեց ռեյտինգային ընտրակարգը. Դուք պատկերացնո՞ւմ եք, որ Սյունիքում իր թեկնածուները ռեյտինգայինով իրենց թեկնածությունը դնեին:

Վենետիկի հանձնաժողովը կարծիք է տվել, որտեղ ասում է՝ եթե կարեւոր բան եք փոխում ընտրական օրենսգրքում, պետք է մեկ տարի առաջ անեիք, հետո շարունակում է, ասում է՝ այնուամենայնիվ, կարծես թե համամասնական ընտրակարգի պարզեցումը ունի լայն աջակցություն քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության շրջանում: Մենք գիտենք, որ Ընտրական օրենսգիրքը ԱԺ-ում անցել է 82 կողմ ձայնով,  ինչը նշանակում է, որ ԲՀԿ-ից ու ԼՀԿ-ից որեւէ մեկը կողմ չի քվեարկել: Դեմ են եղել նաեւ արտախորհրդարանական ուժերի մեծ մասը: Հիմա եթե Վենետիկի հանձնաժողովն ասում է, որ կա լայն աջակցություն, ո՞վ է խաբել վենետիկցիներին: Դա կամ իշխանությունն է, բայց ես խիստ կասկածում եմ, որ Վենետիկի հանձնաժողովը խոսացած չլիներ ընդդիմադիրների հետ, կամ այստեղի ընդդիմությունն, որը հասարակությանն ասում է, թե Նիկոլի թելը չի թելում, բայց դրսում այլ բաներ է ասում: Ես չգիտեմ ով է, կամ ԲՀԿ-ն է կամ ԼՀԿ-ն, կամ երկուսը միասին»,-ասաց նա:

Արփինե Հովհաննիսյանը վստահություն հայտնեց, որ Վենետիկի հանձնաժողովը նման բան է հայտարարել, որովհետեւ ընդդիմությունը միասնական չէ, միատարր չէ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի կործանարար գործողությունները շատերը դիտում են որպես շանս իրենց իշխանության գալու համար:

«Մենք ազգակործան պատուհասի պատճառով կանգնած ենք պետականության կորսիտ առջեւ, ինքնիշխանության մեծ մասն արդեն կորցրել ենք: Մեր էլիտաներն ադեկվատ չեն իրականությանը»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Արփինե Հովհաննիսյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին