Հնդկաստանի քաղաքացիները պետք է տանը դիմակներ կրեն, հատկապես եթե ընտանիքում կորոնավիրուսով վարակված կա: РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է վարչապետ Նարենդրա Մոդիի՝ կորոնավիրուսային պատվաստանյութի հարցերով խորհրդական Վինոդ Փոլը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Ես ավելի շուտ կնախընտրեի ասել, որ եկել է ժամանակը, երբ մենք սկսում ենք դիմակ կրել տանը: Վարակված մարդը պետք է դիմակ կրի, բայց մյուսները նույնպես դա պետք է անեն, երբ ընտանիքի անդամների հետ տանն են գտնվում », - ասել է նա:
Ավելի վաղ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել էր, որ երկիրը ծածկված է «կորոնավիրուսային փոթորկով»: COVID-19 դեպքերի թվի կտրուկ աճի հետ կապված ՝ վարչապետը բոլոր քաղաքացիներին հորդորել էր զգույշ լինել և պատվաստվել:
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվել է 17,3 միլիոն մարդ, որից 195 հազարը մահացել են: Երկիրը աշխարհում կորոնավիրուսի տարածման թվերով երկրորդ տեղում է։