f

Անկախ

2018-ին էլ բոլորը գիտեին, որ Փաշինյանը չպետք է մնա վարչապետի ժպ, բայց ոչ ոք դրա մասին չէր խոսում. Ա. Հովհաննիսյան


Այո, Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո չի կարող վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:

Նա հիշեցրեց, որ երբ 2018-ին ապրիլին հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, վարչապետի պարտականությունները կատարում էր փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: «Սերժ Սարգսյանն իր տեքստում ասել էր՝ ես թողնում եմ վարչապետի պաշտոնը եւ չէր օգտագործվել սահմանադրական «հրաժարական» տերմինը: Եվ այն ժամանակ կառավարությունն իր նիստում 2/3-ով փաստեց, որ Սերժ Սարգսյանի այդ տեքստը հանգեցրել է վարչապետի կողմից իր պարտականությունների կատարման անհնարինության, եւ այդ պատճառով փաստագրվեց դա եւ ժպ-ի պարտականությունները սկսեց կատարել Կարեն Կարապետյանը»,-ասաց նա:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով, վարչապետի հրաժարականի երկրորդ դեպքը 2018-ին էր, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց եւ այդ ժամանակ, թեեւ ոչ ոք դրա մասին չէր խոսում, բայց բոլորն էլ գիտեին, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար: «Այն ժամանակ նա զավթել էր իշխանությունը այդ ժամանակահատվածի համար, եւ հիմա եւս զավթել է իշխանությունը, յուրացրել է: Դրա համար նախատեսված է մինչեւ 15 տարվա ազատազրկում: Պետք  քրգործ հարուցվեր: Կամ առնվազն կա վեճ, իսկ եթե կա վեճ, ապա խորհրդարանական ընդդիմություն համարվող խմբակցությունները կամ ՀՀ նախագահը կարող են դիմել ՍԴ եւ ստանալ դրա պատասխանը: Դա բավականին երկար ժամանակ է պահանջում, բայց հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, սկզբունքորեն, կարող է եւ ավելի արագ քննարկի ՍԴ-ն: Բայց դա իրատեսական չէ 14-օրյա ժամկետի տեսանկյունից»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նա նկատեց, որ իշխանությունների փաստարկն այն է, որ Սահմանադրությամբ ամրագրված է, որ կառավարության արձակումից հետո կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել, իսկ վարչապետը կառավարության անդամ է: Բայց, ըստ Հովհաննիսյանի, եթե վարչապետը շարունակում է մնալ ժպ, նշանակում է, նա չի էլ ազատել այդ պաշտոնը:

Արփինե Հովհաննիսյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին