f

Անկախ

«Թուրքիան ապտակ ստացավ ԱՄՆ-ից». Հունաստանը գնահատում է դա


Հունաստանը լարված հարաբերությունների մեջ է (և եղել է) Թուրքիայի հետ առհասարակ և Էրդողանի հետ՝ մասնավորապես: Ուստի ԱՄՆ-ի այնպիսի քայլը, ինչպիսին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչումն է, Հունաստանում խանդավառությամբ ընդունեցին: Սակայն հույներն ուրախություն են արտահայտում ոչ միայն պատմական փաստի ճանաչման համար: Նրանք Օսմանյան կայսրության հետ իրենց հաշիվներն ունեն, որոնք չեն մոռացել:

ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը Հայոց ցեղասպանությունն անվանել է «վատագույն ռազմական հանցագործություն»: Հայուր տարի անց մի այլ ամերիկացի նախագահ՝ Ջո Բայդենը, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

«Թուրքիան խուճապի մեջ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից ստացած աղմկոտ ապտակից հետո, որը կատարեց իր նախընտրական պարտավորությունը, ճանաչեց հայերի ցեղասպանությունը՝ ազդանշան տալով հասցեատերերին»,- գրում է խմբագրականում In.gr պարբերականը:

Վաշինգտոնի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը տեղի ունեցավ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների սրման խորապատկերում Թուրքիայի՝ ռուսական Ս-400-ների գնման և այլ հարցերի պատճառով, որոնց հետևանքով Դոնալդ Թրամփը ճնշում չէր գործադրում Ռեջեփ Էրդողանի վրա: Թուրքական ղեկավարությունը շվարած է, թեպետ ամերիկացի նախագահը նախապես տեղեկացրել էր Էրդողանին իր մտադրության մասին: Էրդողանն արձագանքելու ձևեր է փնտրում, բայց վերլուծաբանների կարծիքով՝ Անկարայի արձագանքը սահմանափակված է նրա տնտեսության վատ վիճակով:

Սակայն ապագայում էլ Էրդողանը կարծես շատ տարբերակներ չունի: Պատճառը ոչ այլ ինչ է, եթե ոչ Թուրքիայի նախագահի գործողությունները. թե՛ երկրի ներսում, որտեղ փլվում է տնտեսությունը, թե՛ նրա սահմաններից դուրս՝ Արևելյան Միջերկրական ծովի խնդիրներով ու ԵՄ-ի զայրույթով հանդերձ, և ոչ միայն: Էրդողանն ակնհայտորեն դժվարին դրության մեջ է,  և Բայդենի քայլի մասին խիստ հայտարարությունների տակ թաքնված է Անկարայի մտահոգությունը՝ կապված ամերիկա-թուրքական հարաբերությունների հետագա զարգացումների հետ: Թուրքիայի նախագահը հասկանում է, որ այժմ ավելի դժվար կլինի, քան անցյալում, երբ օգտվում էր Դոնալդ Թրամփի հետ ունեցած հարաբերություններից: Նա տեսնում է, որ Բայդենը լի է վճռականությամբ ուժեղացնելու հսկողությունը շատերի վրա արտաքին քաղաքականությունում: 

Ամերիկյան նախագահի այդ քայլը որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաև ԱՄՆ-ի դիրքորոշման վրա հույն-թուրքական հարաբերություններում: Միջազգային հարաբերությունների փորձագետ Կոնստանտինոս Ֆիլիսի խոսքով՝ Բայդենի այդ քայլը հասկացրեց Թուրքիային, որ կա՛մ նա կկատարի իր դաշնակցային պարտավորությունները, կա՛մ կմեկուսացվի: Երկու հիմնական ուղերձները, որոնք Բայդենը ցանկանում էր ուղղել Էրդողանին, հետևյալն էին: Առաջին՝ պայմանները փոխվել են, և Թուրքիան ու նրա նախագահը պետք է հարմարվեն դրանց, երկրորդ՝ Միացյալ Նահանգները գիտի, թե ինչպես բարդացնի «սուլթանի» կյանքը:

«Թուրքիայի հարաբերությունները Ամերիկայի՝ աշխարհի ամենակարևոր, խոշորագույն ժողովրդավարության ու տնտեսության, ամենաուժեղ աշխարհաքաղաքական ազդեցությունն ունեցող երկրի հետ, ի դեմս որի  ուրիշ պետություններ մի շարք պատճառներով ցանկանում են տեսնել որպես իրենց մերձավոր դաշնակցին, խախտվեցին Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմամբ: Այդ քայլով Ամերիկան հասկացրեց, որ Թուրքիային չի վերագրում այն նշանակությունը, որ նա ուներ տասնամյակներ շարունակ ամերիկյան նախորդ կառավարությունների աչքում,- գրում է Աֆանասիոս Էլլիսը Kathimerini պարբերականում:- Դաշինքը կշարունակվի, բայց բովանդակությունն ուրիշ կլինի»:

Պատճառներ կան նաև, թե ինչու դա տեղի ունեցավ հենց հիմա:

Նախ՝ նախագահ Բայդենը շատ սերտ հարաբերություններ ունի Ամերիկայի հայկական համայնքի հետ: Երկրորդ՝ Էրդողանի վարքագիծը վրդովել է առհասարակ ամերիկյան քաղաքական համակարգը: Թուրքիայի նախագահը՝ իր հակաարևմտյան հռետորաբանությամբ, Իսրայելի վրա հարձակումներով, Վլադիմիր Պուտինի հետ առանձնահատուկ հարաբերություններով, հասել է մի բանի, որ հեշտ չէր.  իր դեմ է տրամադրել երկու ամերիկյան կուսակցություններին: Երրորդ և որոշ իմաստով ամենակարևոր պատճառը, թե ինչու Ջո Բայդենը որոշեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նրա անհատականությունն է: Բայդենը պատկանում է քաղաքական գործիչների այն եզակի տեսակին, որոնք հավատում են սկզբունքներին ու արժեքներին, ինչը, իհարկե, չի նշանակում, որ նա իրապաշտ չէ:

Ամերիկացի նախագահը համարում է, որ Ամերիկային իսկապես բարեկամ և դաշնակից լինելու համար, այլ ոչ թե մեկը, որի հետ ինչ-որ պահի ստիպված ես համագործակցել որոշակի պատճառներով, պետք է հարգես ժողովրդավարական ազատություններն ու մարդու իրավունքները և միջազգային վարքագծով հետևես որոշակի կանոնների: Մի բան, որ այժմ ակնհայտորեն չի վերաբերում անկանխատեսելի թուրք նախագահին, որը «մեծ» Թուրքիա է երևակայում, որը տարածվում էմինչև իր սրտի սահմանները:

«Բայդենի այդ քայլը Թուրքիային մտցնում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սև ցուցակը,- բերում է In.gr պարբերականը պրոֆեսոր, քաղաքագետ Յորգոս Ֆիլիսի խոսքը:- Տվյալ ցուցակը շատ հետևանքներ կունենա, հիմնականում՝ ռազմատուգանքի հարցում, էլ չասենք, որ երիտասարդ մարդիկ կիմանան Օսմանյան կայսրության և նոր թուրքական պետության մասին»:

Սակայն շատ ավելի կարևոր է այն փաստը, որ ԱՄՆ-ի կողմից այդ ցեղասպանության ճանաչումը դուռ է բացում Հունաստանի համար, որպեսզի շարունակի Փոքր Ասիայում հույների ցեղասպանության ճանաչման քարոզարշավը,- ասում է պրոֆեսորը՝ ընդգծելով, որ Սպիտակ տան քննարկվող հայտարարությունում խոսվում է ոչ թե «Ստամբուլի», այլ «Կոնստանդնուպոլսի» մասին, քաղաքի հունական անվան օգտագործմամբ: Էրդողանը, երևում է, ծանր դրության մեջ է, երբ խոսքը հանգում է ինչպես ամերիկացիների, այնպես էլ ռուսների հետ իր կապերին: «Նա քամի է ցանել և մրրիկ կհնձի թե՛ իր, թե՛ Թուրքիայի համար»,- նշել է Ֆիլիսը՝ անվանելով Էրդողանին «մոլորակի ամենավտանգավոր մարդկանցից մեկը»:

Կլիմենտ Ալեքսանդրով

Աղբյուրը՝ ИА REGNUM


 

 

 

Աշխարհում ԱՄՆ Թուրքիա Հունաստան Հայոց Ցեղասպանություն

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին