Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը հաջող մասնակցություն է ունեցել PNWCC Online Super առցանց մրցաշարում: Հայ գրոսմայստերն առցանց մրցաշարում 6 հնարավորից հավաքելով 4,5 միավոր` դարձավ մրցաշարի հաղթող: Նույնքան միավոր ունեին նաև Անտոն Դեմչենկոն ու Ամի Տաբատաբաեն, սակայն հայ գրոսմայստերն առավելության հասավ լրացուցիչ միավորների շնորհիվ: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Սամվել Տեր-Սահակյանը 8-րդն է, իսկ Արման Միքայելյանը` 10-րդը: