f

Անկախ

Խորհուրդ կտամ մութ սենյակում սև կատու չփնտրել, հատկապես, որ այդ կատուն այնտեղ վաղուց չկա․ Արման Աբովյանը՝ ԲՀԿ-«Իմ քայլը» հնարավոր դաշինքի մասին


Նիկոլ Փաշինյանի` վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելու հարցի վերաբերյալ իրավաբանական համայնքը կիսվել է երկու հիմնական դաշտերի։ Ես առայժմ զերծ կմնամ կտրուկ գնահատականներից, քանի որ իրավաբան չեմ։ Կսպասեմ իրավաբանական վերջնական եզրահանգումներին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի կողմից վարչապետի ժամանակավոր պարտականությունները կատարելու իրավական հիմքերին։

«Ոմանք ասում են, որ կարելի է դիմել Սահմանադրական դատարան, ոմանք ասում են, որ նորմերի խախտում չկա, և ՍԴ-ն տեսնում է ելքեր այս առումով։ Բոլոր դեպքերում այդ հարցը ուշադրության կենտրոնում է»։

Հարցին՝ արդյոք խորհրդարանական ընդդիմությունը ռիսկեր չի՞ տեսնում, որ ընտրություններից առաջ ողջ վարչական ռեսուրսը շարունակելու է կենտրոնացած մնալ մեկ անձի ձեռքում, Աբովյանը նշեց․

«Քաղաքական դաշտում կա կոնսենսուս առ այն, որ պետք է անցնեն խորհրդարանական ընտրություններ։ Ցանկանում եմ բոլորին, հատկապես իշխանական թևին հիշեցնել, որ բոլոր գործընթացների հետ կապված պատասխանատվությունը կրում է իշխանությունը։ Բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան բացառապես օրենքի և Սահմանադրության դաշտում։ Իշխանությունները չպետք է կասկածի նշույլ անգամ թողնեն, որովհետև դա կբերի վատ և անդառնալի հետևանքների»։

Անդրադառնալով այս պահին ԲՀԿ-ի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու հնարավորության մասին, Աբովյանը բացասական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ ԲՀԿ-ն չի խաղա ընդդիմության դաշտում։

«Երբ ասում են, որ պառլամենտական ընդդիմությունը թող առաջադրի վարչապետի թեկնածու, մոռանում են մի շատ կարևոր բան, որ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը ստանում է բարոյական իրավունք՝ վերընտրվել իր 83 պատգամավորի կողմից և դառնալ փաստացի վարչապետ։ Այդ պարագայում գոյություն չի ունենալու որևէ իրավական լծակ անվստահություն հայտնելու և պահանջներ դնելու»։

Աբովյանը շեշտեց, որ եթե իշխանությունը փորձի վարչական ռեսուրս կիրառել, իրավիճակը բոլորի համար շատ ծանր կլինի։

«ԲՀԿ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը, նա մեր վարչապետի թեկնածուն է, և մենք գնում ենք հաղթելու»։

«Իմ քայլի» հետ հնարավոր դաշինք կազմելու մասին խոսակցություններին անդրադառնալով՝ Աբովյանը խորհուրդ տվեց «մութ սենյակում սև կատու չփնտրել, հատկապես, որ այդ կատուն այնտեղ վաղուց չկա»։

«Նման խոսակցություններն ինձ մոտ ծիծաղ են առաջացնում։ Մի քանի տարվա անցած ճանապարհը շատ հստակ ցույց է տալիս, ով է խաղերի մեջ, իսկ ով իր սկզբունքներից հետ չի կանգնում», - ամփոփելով խոսքը՝ նշեց Արման Աբովյանը։

ԲՀԿ Արման Աբովյան

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին