f

Անկախ

Արցախ է ուղարկվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը


Մարդասիրական ակցիային աջակցել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանը։ Կարևոր դեր են ունեցել նաև Ռոբերտ Քոչարյանն ու Արկադի Ղուկասյանը։

Այսօր «Աերոֆլոտի» առավոտյան չվերթով Մոսկվայից Երևան է ուղարկվել «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի 7500 կրկնակի չափաբաժին, որը նախատեսված է Լեռնային Ղարաբաղի բնակչության համար: Այս մարդասիրական ակցիան նախաձեռնել է Ռուսաստանի կառավարությունը՝ ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբի» նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է միջազգային ակումբի մամուլի ծառայությունը։

«Այս տարվա հունվարին Պետդուման իմ առաջարկությամբ կողմ քվեարկեց Ռուսաստանի Դաշնության կառավարությանն ուղղված դիմումին, որով առաջարկվում էր պատվաստման հարցում օգնել «թեժ կետերի» քաղաքացիական բնակչությանը, այսպես կոչված, «չճանաչված պետություններում»՝ Մերձդնեստրում, ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում և Լեռնային Ղարաբաղում: Ինչպես այն ժամանակ ընդգծել էր Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, խոսքը նրանց մասին է, ում բացի Ռուսաստանից, ոչ ոք չի օգնում»,– ասել է «Լազարյան ակումբի համակարգող. Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Մարդասիրական ակցիայի կազմակերպման աշխատանքը որոշակի ժամանակ է պահանջել, քանի որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի պահանջարկը մեծ է, բայց միաժամանակ լուծվել է սեփական բնակչությանը պատվաստելու հարցը:

Ռուսական պատվաստանյութի խմբաքանակներն արդեն հասել են նաև Մերձդնեստր և Դոնբասի Հանրապետություն։

Երևան բերված պատվաստանյութն ուղիղ ճանապարհով կուղարկվի Ստեփանակերտ՝ ռուս բժիշկներին, որոնք արդեն պատվաստել են խաղաղապահ զորակազմի զինծառայողներին:

Ակցիան իրականացնելու գործում աջակցել են Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը, Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, գործարարներ Սամվել Կարապետյանը, Սերգեյ Համբարձումյանը, Կամո Ավագումյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանը։

Այդ նպատակով գումարներ ծախսելու կարգադրիչներ են հանդես եկել նաև Արցախի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Արկադի Ղուկասյանը։

Հիշեցնենք` «Սպուտնիկ V»–ի 15 հազար դեղաչափից բաղկացած առաջին խմբաքանակը Հայաստան բերվեց ապրիլի 4-ին։

ռուսական «Sputnik V»  պատվաստանյութ Արցախ

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին