f

Անկախ

Ո՞վ է Հռիփսիմե Առաքելյանին հաջորդում ԲՀԿ–ի ցուցակում եւ կվերցնի՞ ավագանու մանդատը. NEWS.am


Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում մանդատը վայր դրած Հռիփսիմե Առաքելյանին հաջորդում է Քրիստինա Վարդանյանը, որը զբաղեցնում է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնը։ 

NEWS.am-ը փորձեց պարզել՝ Վարդանյանը պատրաստվո՞ւմ է վերցնել ավագանու անդամի մանդատը։

«Ես հիմա պատրաստ չեմ նման հարցերի պատասխանել»,– մեզ հետ զրույցում ասաց Քրիստինա Վարդանյանն ու հրաժարվեց այլ հարցերի պատասխանել։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ  NEWS.am–ի հետ զրույցում ասաց. «Քրիստինա Վարդանյանը ՀՈԱԿ–ի փոխտնօրենն է, դե ֆակտո ինքը  չի կարող լինել  ավագանու անդամ։ Դեռ Հռիփսիմե Առաքելյանի լիազորությունները չեն դադարեցվել։ Ընթացքում  կուսակցությունում  նիստ կլինի, որոշում կկայացվի  եւ հայտարարություն կանենք, թե ով է լինելու»։ 

Հիշեցնենք, որ Քրիստինա Վարդանյանը մոտ մեկ տարի առաջ հայտնվել էր սկանդալի կենտրոնում կապված՝ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ նա եւ Հայկ Մարությանի կինն ընկերուհիներ են։

Մամուլը գրում էր, որ Քրիստինա Վարդանյանը շատ էր ուզում  նշանակվել այդ պաշտոնում, սակայն «Կանաչապատում» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը, ում զոռով հանել էին գործից, չէր ընդունել Քրիստինեին որպես իր տեղակալ։ Բեգոյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո, Քրիստինա Վարդանյանը նշանակվել էր ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ։

 Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը վայր է դնում մանդատը:

«Ավաղ, այն ինչ կատարվում է մեր երկրում վերջին 3 տարվա ընթացքում՝ բոլորիս է հայտնի եւ ակնկալել, որ քայլականների հետ հնարավոր էր որեւէ հաջողության հասնել՝ սին հույսեր էին։

Իսկ ահա վերջին յոթ ամսվա խայտառակ իրողություններն ինձ համար այլեւս անհնարին դարձրեցին այս անպատասխանատուների հետ որեւէ բան քննարկելը, աշխատելը, նիստերին մեկ դահլիճում գտնվելը, դա իմ սկզբունքներին հակասում է։ Ես վայր եմ դնում Երեւանի ավագանու անդամի մանդատս, շնորհակալություն եմ հայտնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը վերջին 2,5 տարվա ունեցած համագործակցության եւ վստահության համար։

ԲՀԿ-ին մաղթում եմ հաջողություն առաջիկա ԱԺ ընտրություններում։ Կհանդիպենք»,– Ֆեյսբուքի իր էջում գրել էր Հռիփսիմե Առաքելյանը։

Հռիփսիմե Առաքելյան Քրիստինա Վարդանյան

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
Ավելին
Ավելին