f

Անկախ

ԱՄՆ-ի նոր թուրք-հայկական խաղը. ռուս փորձագետ


Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, որը դադարեցվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ համաձայնությամբ և Թուրքիայի մասնակցությամբ, օրակարգում առաջադրվում էր Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման հարցը: Նման հնարավորության մասին նախ հայտարարեց Էրդողանը: Ռուս փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ 1915 թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո ամեն ինչ կարող է ի դերև ելնել:

Տեղի ունեցավ այն, ինչից խուսափում էին բոլոր ամերիկյան նախագահները: Ջո Բայդենը նրանցից առաջինն է, որ 1915 թ.  ավելի քան մեկուկես միլիոն հայերի սպանությունն Օսմանյան կայսրության տարածքում ցեղասպանություն անվանեց: Նա արեց դա Հիշատակի օրվա կապակցությամբ իր ուղերձում: «Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր զոհվեցին օսմանյան դարաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ,- ասվում է Բայդենի ուղերձում:- Պարտավորվում ենք կանխել նման չարագործությունների կրկնությունը»:

Բնական է, որ այդ արարքին դրականորեն արձագանքողների թվում առաջիններից մեկը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր: Նա հրապարակեց ամերիկյան նախագահին հղված նամակը, որում ընդգծվում է, որ «Վաշինգտոնի քայլը» կարելի է համարել «քաջալերող և ոգեշնչող օրինակ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են միասին կառուցել արդար և հանդուրժող միջազգային հասարակություն»։ Հասկանալի է և այն, որ Բայդենն իր ուղերձը հասցեագրել էր նաև ԱՄՆ-ում ապրող հայ ներգաղթյալներին, որոնք «անցած տասնամյակներին հարստացրել են Միացյալ Նահանգները՝ այդուհանդերձ երբեք չմոռանալով ողբերգական պատմությունը, որը իրենց նախնիներից շատ-շատերին բերեց մեր ափերը»: Այս շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 100 անդամ ստորագրեց հայկական սփյուռքի ձեռնարկած նամակը՝ կոչ անելով Բայդենին 1915 թվականի իրադարձությունները ճանաչել ցեղասպանություն: Կանխատեսելի էր նաև Անկարայի արձագանքը, որը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը՝ 1915 թվականի իրադարձությունները երկրի արևելյան վիլայեթներում որակելով «ողբերգություն, որը պատճառվել է ոչ միայն հայերին»: Այդ կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է, թե «ԱՄՆ-ի հայտարարությունը խեղաթյուրում է պատմական փաստերը և երբեք չի ընդունվի թուրք քաղաքացիների կողմից, ինչպես նաև խոր վերք է բացում, որը վնասում է մեր միջև վստահությունն ու բարեկամությունը»: Անկարան  դատապարտել է Բայդենի հայտարարությունը «ամենավճռական կերպով»:

Անմիջապես կարևոր նրբերանգներ ու եզրակացություններ են ծագում: Ընդ որում, այն դեպքում, երբ Բայդենը նախագահ ընտրվելուց հետո իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առաջին հեռախոսային խոսակցության ընթացքում անձամբ է տեղեկացրել գալիք հայտարարության մասին: Այսուհանդերձ երկու առաջնորդներն անգամ պայմանավորվել են անձամբ հանդիպել հունիսին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:

Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն արտաքուստ  խորհրդանշական քայլ է արել, բայց այն լուրջ քաղաքական ենթատեքստ ունի: 2019 թ. Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը և Սենատը  բանաձև ընդունեցին, որով հայերի զանգվածային սպանությունները ճանաչվում են ցեղասպանություն: Դա տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների լարման պահին, երբ Անկարան որոշեց ռազմական գործողություններ սկսել սիրիական քրդերի դեմ և գնել ռուսական Ս-400-ները: Այն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չստորագրեց բանաձևը, որպեսզի էլ ավելի չսրի Թուրքիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կարևոր դաշնակցի հետ հարաբերությունները:

Եվ այժմ Բայդենն ընդամենը վերաբերմունք ցուցաբերեց 1915 թվականի իրադարձություններին՝ որևէ բանաձև չստորագրելով: Բայց ինչ էլ որ լինի, Վաշինգտոնը Անկարային լուրջ բարոյա-քաղաքական հարված հասցրեց, որը նաև որոշակի շարժառիթ ունի: Չէ՞ որ Թուրքիային մարդու իրավունքները ոտնահարելու, սիրիական քաղաքականության կամ Ս-400-ները գնելու պատճառով «պատժելու» համար ուրիշ որոշումներ կան: Խնդիրն այն է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, որը դադարեցվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ համաձայնությամբ և Թուրքիայի մասնակցությամբ, օրակարգում առաջադրվում էր Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման հարցը: Նման հնարավրության մասին նախ հայտարարեց ինքը՝ Էրդողանը: Տարածաշրջանում իրադարձությունների նկատելի ընթացքը ենթադրում էր նրա որոշումը ամենատեսանելի ապագայում, թեպետ մեր կարծիքով՝ Թուրքիան այն անհարկի ձգձգում էր: Հիմա, եթե Անկարան Հայաստանին ազդանշաններ տա երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին, ապա դա կընկալվի Թուրքիայում որպես «Բայդենի որոշման արդյունք», ինչին Անկարան մոտ ապագայում չի գնա:

Ավելին, բացառված չէ, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, այդ ձևաչափում սկսի խաղալ սրման վրա: Պատահական չէ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կոչը Բայդենին մեծացնել աջակցությունը Հայաստանին, որը «ելք չունի դեպի ծով, շրջափակման մեջ է, վերապրել է ցեղասպանությունը և բախվում է Անկարայի ու Բաքվի հանցագործությունները շարունակելու չդադարող փորձերին»: Ինչպես պատահական չէ և այնոր Երևանում այդպես էլ չեն կողմնորոշվել, թե ինչպես կառուցեն իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ. ոմանք կարծում են, որ առաջնահերթ է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, մյուսները համարում են, որ պետք է պայմանավորվել թուրքերի հետ: Մի խոսքով, Անդրկովկասում իրավիճակը քաղաքականացվելու է:

Իհարկե, Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին պատմական նշանակության արարք է: Բայց Հայաստանին այն վաղուց էր պետք: Ինչպես ասում են ռուսները՝ дорога ложка к обеду [ամեն ինչ իր ժամանակին է տեղին-խմբ.]: Չէ՞ որ Բայդենից առաջ արդեն 32 պետություն (այդ թվում և Ռուսաստանը դեռ 1995 թ.) ընդունել է, որ XX դարասկզբին Օսման կայսրության տարածքում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն էին:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REGNUM

 

 

 

Աշխարհում ԱՄՆ Թուրքիա Հայոց Ցեղասպանություն Ջո Բայդեն

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին