f

Անկախ

Թուրքիայի արտգործնախարարն արձագանքել է  Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բայդենի հայտարարությանը


Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է,  որ Անկարան մերժում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որով նա պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, և ընդգծել, որ բառերի շնորհիվ  չի կարելի «փոխել կամ վերաշարադրել պատմությունը»: Գրում է Gazeta.ru-ն։

«Մենք մեր անցյալի մասին որևէ  մեկից սովորելու բան չունենք: Քաղաքական  համաձայնողականությունը  խաղաղության և արդարության ամենամեծ դավաճանությունն է: Մենք ամբողջովին մերժում ենք այս հայտարարությունը` հիմնված բացառապես պոպուլիզմի վրա», - գրել է հանրապետության ԱԳՆ  ղեկավարը թվիթերյան  իր էջում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն  իր հայտարարության մեջ պաշտոնապես ցեղասպանություն էր ճանաչել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում կազմակերպված և իրականացված էթնիկ հայերի կոտորածները: Նախկինում ամերիկյան առաջնորդները խուսափում էին այդ իրադարձությունների վերաբերյալ իրենց հայտարարություններում նշել «ցեղասպանություն» բառը, մասնավորապես, օգտագործելով    Meds Yeghern  «Մեծ Եղեռն» տերմինը։ 

2019 թվականի դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատը բանաձեւ ընդունեց Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և հիշելու անհրաժեշտության մասին:

Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը ճանաչել են 23 պետություններ: Թուրքիան ավանդաբար հերքում է համապատասխան մեղադրանքները:

Աշխարհում ԱՄՆ Ջո Բայդեն Թուրքիա Մևլութ Չավուշօղլու Հայոց ցեղասպանության ճանաչում արձագանք

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին