f

Անկախ

«Տատս ինձ սովորեցրել է չվախենալ մարդկանցից, բացառությամբ նրանց, որոնց ձեռքին յաթաղան կա». Մարգարիտա Սիմոնյան


Tert.am-ը գրում է․

Ռուսական RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ինստագրամյան էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:

««Աշխարհում ինչքան մարդ կա, այնքան էլ հիմարի տեսակ կա»,-ասում էր նենեգաս (նախատատ-Խմբ.) Նարտուհի Ներսեսյանը: Նա կարդալ և գրել չգիտեր, բայց ինձ սովորեցրել է աղոթել, վախենալ Աստծուց և չվախենալ մարդկանցից, գրեթե բոլորից: Բացառությամբ նրանց, որոնց ձեռքին յաթաղան կա:1915 թվականին նրա աչքի առաջ յաթաղաններով գլխատել են նրա ծնողներին, եղբայրներին և քույրերին: Ավագ, ամուսնացած քույրը խուսափել է բռնաբարությունից` իրեն ցած նետելով տրապիզոնյան բարձր ափից և խեղդվելով:

Ողջ մնացին իմ մեծ տատը՝ Նարտուհին և նրա կրտսեր քույրը՝ Ալիսան, նրա պատվին հետո անվանեցին կրտսեր քրոջս: Մահից առաջ նրանց հայրը հասցրել է նրանց մեկական ոսկի տալ, որը մեծ տատս թաքցրել էր այտի ետևում:

Նրանց երկուսին էլ, որոնք կապուտաչյա էին և բաց գույնի մաշկ ունեին, վերցրել են թուրք ընտանիքները. գեղեցիկ աղջիկներին ողջ են պահել՝ ամուսնացնելու համար՝ արյունը մեղմացնելու համար:

Նրանք մեծացել են թուրքական ընտանիքում, մինչև ողջ մնացած հարազատները գտել են Նենեգային և օգնել են փախչել Ղրիմ:

Երկրորդ մեծ տատս Ցեղասպանության ժամանակ մոտ հինգ տարեկան էր: Նախքան յաթաղանով մարդկանց տուն մտնելը, նրա ծնողները նրան փաթաթել էին գորգի մեջ և հենել պատին:

Նա կանգնած էր այնտեղ և լսում էր` ինչպես են սպանում իր բոլոր հարազատներին: Իսկ այդ ժամանակ ընտանիքները մեծ էին, և նա այդքան երկար կանգնած էր:

Նրան այդպես էլ չեն նկատել: Նա կանգնած էր այդ գորգի մեջ, մինչև յաթաղանները հեռացան, և հարևանները ՝ թուրքերը, նրան հանեցին:

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:

Նենեգա, ես հիշում եմ քո կոշտ ձեռքերը, քո օսլայված վարագույրները, քո ռուսական ոչ ճիշտ խոսքը և այն ամենը, ինչ ինձ պատմել ես:

Եվ  ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ:

Մարգարիտա Սիմոնյան Հայոց Ցեղասպանություն գրառում

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին