f

Անկախ

Բույսերի պաշտպան անօդաչուն կատարեց առաջին թռիչքը


Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ Կոտայքի մարզի Ակունք գյուղում գտնվող Օրգանական գյուղատնտեսության ուսումնափորձարարական տնտեսության տարածքում ապրիլի 22-ին փորձարկվել է ցողման միջոցով բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքար իրականացնող անօդաչու թռչող սարքը:

Ագրարային համալսարանից հայտնում են, որ DJI ընկերության արտադրած անօդաչու երկու սարքերից մեկը նախապես գնահատում եւ կարգաբերում է տվյալ ցանքատարածության կամ այգու՝ վնասատուներով ու հիվանդություններով վարակվածության կամ մոլախոտվածության աստիճանը եւ համապատասխան «հրահանգներով» ապահովում երկրորդին՝ սրսկման բուն գործողությունը կատարողին:

Բույսերի պաշտպան անօդաչուները Ագրարային համալսարանին հատկացվել են Եվրամիության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) նախագծի շրջանակում: Նախագծի ղեկավար Պասկալ Բոկերսը եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը գործակցային հուշագիր են ստորագրել այս տարվա հունվար ամսին:

Բույսերի պաշտպան անօդաչու թռչող սարքի առաջին թռիչքին ականատես եղան համալսարանի, գործընկեր կազմակերպության, արտադրող ընկերության ներկայացուցիչները, ակունքցի ֆերմերներ: Պարոն Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին եւ նշեց, որ, ինչպես եւ Ագրարային համալսարանի բազմաթիվ այլ նախաձեռնությունների դեպքում է՝ գյուղատնտեսական անօդաչու սարքերի աշխատանքից օգտվելու են ոչ միայն ուսանողներ, մագիստրանտներ ու ասպիրանտներ՝ ուսումնական ու հետազոտական նպատակներով, այլեւ համայնքի եւ մարզի ֆերմերներ՝ գործնական գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու համար: Պարոն Ուռուտյանը հավելեց, որ Ակունքի տնտեսությունում, որտեղ շաբաթներ առաջ շահագործման է հանձնվել ոռոգման սեփական ջրավազանը, կտնկվեն լրացուցիչ այգիներ, կմշակվեն բարձրարժեք մշակաբույսեր, տնտեսությունը կունենա սեփական եղանակային կայանը, կկառուցվի նաեւ 200 քառ. մ տարածքվ ջերմատուն, իսկ գրասենյակային տարածքը կօգտագործվի ուսումնական, փորձուսուցման ու վերապատասրատման նպատակներով: Ավելի քան 6 հեկտար տարածքով Ակունքի օրգանական գյուղատնտեսության ուսումնափորձարարական տնտեսությունը Շեն ՀԿ-ի նվերն է Ագրարային համալսարանի:

Պասկալ Բոկերսը նկատեց. «Տասը-տասնհինգ տարի անց այսպիսի տեխնոլոգիաները այլեւ չեն կոչվի նորագույն, այլ կդառնան ամենօրյա օգտագործման միջոցներ, եւ շատ ուրախ եմ, որ Ագրարային համալսարանի ուսանողներն ու հայաստանցի ֆերմերներն այսօր արդեն ունեն այս տեխնոլոգիաները սովորելու եւ ուսումնական ու արտադրական նպատակներով դրանք կիրառելու հնարավորությունը»:

Առաջիկայում նախատեսվում է համալսարանից մի քանի մասնագետների, այդ թվում՝ ասպիրանտի, գործուղել գյուղատնտեսական թռչող սարքի կառավարման համապատասխան դասընթացի, որի յուրացումը թույլ կտա հետագայում մասնագիտական գիտելիքները հաղորդել ուսանողներին:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին