f

Անկախ

ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տարբեր առիթներով մենք մեզ համեմատում ենք այլ ազգերի հետ։ Մասնավորապես, հաճախ նման համեմատություններ են արվում մեր և մեր հարևան վրացիների միջև։

Այս առիթով, կուզենայի, հատկապես մեր, իրենց առաջադեմ, իրավապաշտպան համարողներին հիշեցնել մի շատ ուշագրավ դեպքի մասին։

Ինչպես 2018թ․ Հայաստանում ստի և կեղծիքի հեղափոխության արդյունքում ներկա վարչապետն եկավ իշխանության, այնպես էլ, 2004թ․ Վրաստանում, այսպես կոչված «վարդերի հեղափոխության» արդյունքում իշխանության եկավ Միխայիլ Սահակաշվիլին։

Միխայիլ Սահակաշվիլու «վերջը» եկավ, երբ 2013թ․ հրապարակվեց Վրաստանի բանտերում տեղի ունեցող խոշտանգումների տեսանյութը։ Վրաց հասարակությունը, անկախ ազատազրկվածների նկատմամբ իրենց անձնական վերաբերմունքից, Սահակաշվիլուն չներեց մարդկանց խոշտանգելու և նվաստացնելու համար։ Այո՛, հենց այդ տեսանյութը վերջ դրեց Սահակաշվիլու իշխանությանը։

Ի տարբերություն վրացիների, մեր ոչ միայն հասարակությունն, այլև իրենց իրավապաշտպան համարողները չտեսնելու տվեցին հեռախոսային արդարադատությունը, ասֆալտին փռելու հրահանգները և վերջապես երեկ տեղի ունեցած խոշտանգումների փաստերը։  Ավելին, այս ամենը, նույնպես չնկատելով, նրանք դեմքի խելոք և մտահոգ արտահայտությամբ, քննադատում են ընդդիմադիր,զայրացած անձանց , իրենց պաշտելի բռնապետիկին ոչ պատշաճ արտահայտություններով անվանակոչելու համար։ Իհարկե, նրանք անգիր գիտեն, որ մարդու իրավունքներ, նշանակում է պետություն-մարդ ուղղահայաց հարաբերություններ, բայց այսօր նրանց հանձնարարված է պաշտպանել հայրենիքը հանձնած, հազարավոր զոհերի պատասխանատու, խոշտանգումների և նվաստացումների հրահանգներ տվող ողորմելի գյադային և քննադատել Սյունիքի պաշտպաններին։

Ահա և մեր և վրացիների միջև եղած տարբերության ևս մեկ փաստ։

Ավետիք Իշխանյան ՖԲ Գրառում Վրաստան իրավապաշտպաններ խմբագրի ընտրանի

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին