f

Անկախ

17 անիվավոր տրակտորներ և 2 ՈւԱԶ ավտոմեքենա է տրամադրվել Հայաստանի 8 մարզի սպառողական կոոպերատիվներին


ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ (ՀԳՌԿՄ2) ծրագրի շրջանակներում Հայաստանի 8 մարզի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրվել են թվով 13 անիվավոր տրակտորներ և 2 ՈՒԱԶ ավտոմեքենա։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կոոպերատիվներին նախատեսվում է հանձնել ևս 4 անիվավոր  տրակտոր։

Տրակտորների հանձնման միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը։

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը գոհունակությամբ նշել է, որ տրամադրվող գյուղտեխնիկան անմիջապես կարող է անցնել գյուղատնտեսական գարնանային աշխատանքներին և դա կնպաստի գյուղատնտեսության  արդյունավետության բարձրացմանը։ «Տրակտորների տրամադրումն ընդհանուր ծրագրի միայն մի մասն է կազմում, քանի որ  ՀՀ բոլոր մարզերում իրականացվում են  նաև ջրարբիացման համակարգերի ներդրման ծրագրեր, որոնք միտված են օգտագործելի դարձնել Հայաստանի արոտավայրերը», - հավելել է փոխնախարարը։

ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը, ներկայացնելով ծրագիրն՝ ընդգծել է, որ «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին  տրամադրվում է անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկա՝ համայնքներում կենդանիների կերապահովման, ինչպես նաև կերային բազայի մակարդակը բարձրացնելու նպատակով: Ներդրումներն իրականացվում են Կառավարության և կոոպերատիվի կողմից, համապատասխանաբար 80 % և 20% համամասնությամբ։

Միջոցառմանը ներկա Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Այգուտ գյուղի գյուղապետ Մխիթար Կարապետյանը համայնքի հողօգտագործողների անունից  շնորհակալություն է  հայտնել տրամադրվող տեխնիկայի համար, նշելով, որ համայնքն այս ծրագրի շրջանակում արդեն 5-րդ տրակտորն է ստանում, ինչը կնպաստի մի շարք գյուղատնտեսական աշխատանքներում խնդիրների լուծմանը։  

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին