ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը:
Պատվիրակության կազմում են Սենատում ներկայացված բոլոր քաղաքական խմբերի
ղեկավարները:
Ֆրանսիական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ
Միրզոյանի, ԱԺ խմբակցությունների եւ հանձնաժողովների ներկայացուցիչների
հետ: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ ՀՀ վարչապետի, Հանրապետության
նախագահի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
--
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ