Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսային վարակի 314 835 նոր դեպք է հայտնաբերվել: Երկրում COVID-19 կորոնավիրուսով վարակաված հիվանդների ընդհանուր թիվը հասել է 15 930 965-ի: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսով հիվանդների շրջանում 2,104 մահվան դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ Հնդկաստանում COVID-19-ի հաստատումից հետո 184,567 հիվանդ է մահացել։
Ավելի վաղ Հնդկաստանում եռակի մուտացիայով կորոնավիրուսի նոր տեսակ էր հայտնաբերվել։
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 142 միլիոն մարդ է վարակվել։