Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) հայտնել են, որ աշխարհում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 482 229 նոր դեպք: Գրում է Russian.rt.com-ը։
Կազմակերպության տվյալներով՝ համաճարակի մեկնարկից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի 142,238,073 դեպք:
Նշվում է, որ COVID-19 կորոնավիրուսով վարակված հիվանդների մահվան դեպքերի թիվը հասել է 3.032.124-ի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՀԿ մասնագետները նախատեսում են մայիսին և հունիսին ստուգել կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի արտադրությունը։