f

Անկախ

Հոգով ստրուկներ ենք մենք, ազատության ու անկախության անարժան, իսկ հեղափոխությունը ստրուկի համար տիրոջը փոխելու ճանապարհ է լոկ։


Ամոթ է մեզ։ Հազարամյակներ անցած ժողովուրդ էինք։ Այսօր լոկ ամբոխ ու խալխ ենք։

Մեզանից մեկը, ով մաարմնաավորում է մարդկային ամենազզվելի ու քստմնելի հատկաանիշները, ով նախանձ է ու ստախոս, ոչ ասպետ է, ոչ ջենտլմեն, վախկոտ է ու պոռոտախոս, անսիրտ է ու լկտի, ցինիկ է ու հայրենադավ, մեր շնորհիվ դարձել է մեր սուրբ Երկրի ղեկավարը, ու բաժանել է մեզ մասերի, տանուլ է տվել թե հողը, թե մեր լավագույն տղաների թանկարժեք կյանքերը, թե մեր պատվախնդրությունը, ու մենք հանդուրժում ենք նրան, ծափահարում, աղ ու հացով դիմավորում։

Հոգով ստրուկներ ենք մենք, ազատության ու անկախության անարժան, իսկ հեղափոխությունը ստրուկի համար տիրոջը փոխելու ճանապարհ է լոկ։

Եվ սա տանում է մի նոր Եղեռնի, անկախ նրանից, թե ի՞նչ կասի Բայդենը, կամ Պուտինը, կամ մեկ այլ ուրիշ նախագահ։

Սակայն․․․

Վերջապես Սյունիքը ելավ ոտքի, ցույց տվեց ստաահակին իր տեղը, սակայն քնած է վարդագույն քաղքենի քաղաքամայր Երևանը ու նրա քաղաքացին։ Երևանը Հայաստանի փորն է։ բազմիցս ասել եմ ու ասում եմ։ Երևանը Հայաստանը կուլ է տալու, դարձնելու է քաղաք պետություն, ռեզերվացիա, որտեղ Ձեր սուրճը կխմեք Ձերսիրած կասկադներում, մինչև որ թուրքը կամ արաբը այն էլ սրի կքաշի, եթե այսպես շարունակվի։

Կարծում եք պատահական է՞ Սյունիքի վերաբերյալ Ալիևի հայտարարությունը համընկնում նրա այցին։ Ոչ։ Նա այնտեղ գնաց սադրելու։ Միայն թե մոռացավ ասել, որ Սյունիքը Հայաստան է ու վերջ։ նա Սյունիքն էլ կտա, ապա Տավուշը, իսկ Դուք Ձեր կանանց ծոցից դուրս չեք գա։ Կտաք նույն հարցերը, կասեք, որ ատում եք նրան, սակայն չեք տեսնում մեկ այլ թեկնածուի, ու այդպես շարունակ, մինչև որ մի նոր Արամ Մանուկյան կփրկի կամ չի փրկի Երկիրը, մինչև որ թուրք ասկյարը ատրճանակի կոթով կծեծի անձամբ Ձեր դուռը։

Խեղճուկրակ հայրենակիցներ․

Ես Ձեզ չեմ մեղադրում։ Ես մեղադրում եմ երեսուն տարվա բոլոր իշխանություններին, որ վատնեցին, մսխեցին Արցախյան Առաջին Ազատամարտի հաղթանակի էներգիան, պետություն կերտեցին, բայց քաղաքացի՝ ոչ։

Խորհրդային միությունը իր բոլոր թերություններով հանդերձ կերտել էր այդ կենտրոնաձիգ Հայ քաղաքացուն։ Եվ նա էր, որ հաղթաց ու աազատագրեց։ Մենք վատնեցինք այդ կերպարը ու հիմա խալխ ենք, էլի։

Դեպի Արարատ

Հ․Գ․

Ալիևը յոթ շրջան էր ուզում, բայց սա գրեթե ողջ Արցախը տվեց: Հիմա նա Սյունիքն է պահանջում: Մարդ վախենում է ենթադրել սրա ապագա քայլերը:

Դավիթ Վանյան ՖԲ Գրառում խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին