NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հնդկաստանի երեք շրջաններում կորոնավիրուսի եռակի մուտացիա է հայտնաբերվել, որն առաջացել է COVID-19 երեք տարբեր շտամների միացությունից: Գրում է Russian.rt.com-ը։
Նրանց խոսքերով՝ վիրուսի նոր շտամն արդեն վարակի տարածման պատճառ է դարձել Մահարաշտրա և Արևմտյան Բենգալիա նահանգներում, ինչպես նաև Դելիի ազգային մայրաքաղաքային օկրուգում:
«Սա առավել վարակիչ տարբերակն է: Այն շատ մարդկանց մոտ արագ հիվանդության է հանգեցնում», - նշել է համաճարակաբանության պրոֆեսոր Մադհուկար Պայը:
Որքանով է մահացու վիրուսի եռակի մուտացիան, հայտնի կդառնա միայն լրացուցիչ հետազոտությունների շնորհիվ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանի Արեևմտյան Բենգալ նահանգում հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի մեկ այլ նոր շտամ: