f

Անկախ

Իշխանության մեքենան վարում են դիլետանտներ, որոնք ընթանում են դեպի անդունդ. Քաջարանի քաղաքապետ


Չեմ կարող պատկերացնել ղեկավարի, «գերագույն» կոչվող իշխանության տրամաբանությունը, որը երկրում տեղաշարժվում է մեծաքանակ թիկնազորով, հարյուրավոր ոստիկանների, անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, կամ պատրաստվում է Սյունիք այցելել՝ ծածուկ, գողեգող։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 20-ին, օրվա երկրորդ կեսին ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։

Մամուլում շրջանառվող դիտարկմանը, որ Փաշինյանն այցելում է Սյունիք խորհրդարանական հնարավոր ընտրություններին ընդառաջ մարզում տրամադրությունները փոխելու ակնկալիքով, քաղաքապետն ասաց.

«Նրանց մոտ կարծես՝ ամեն բան գլխիվայր հակառակ է. այն, ինչ պետք է արվեր գաղտնի, զուսպ, արեցին հրապարակային, իսկ այն, ինչ պիտի արվեր բաց, հրապարակային, հանրայնացվեր՝ ծածկադմփոց սարքեցին։ Ինչեւ, դա մտայնություն է, որ նրա այցը` թաքուն թե բացահայտ, կարող է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` բան փոխել մարզում։ Իսկ կադրային փոփոխությունների հաճախականությունը վկայում է, որ իշխանությունը չի կարողանում վարել կադրային ճիշտ քաղաքականություն, նրա շուրջը չի ձեւավորվում պրոֆեսիոնալ թիմ, չկա վստահության մթնոլորտ։ Ուժային կառույցների ղեկավարներին անընդհատ փոխելը արդեն իսկ կասկածի տակ է դնում վստահությունը իշխանության նկատմամբ։ Եթե դու չես վստահում քո իսկ նշանակած ուժայինների ղեկավարներին, հասարակությունը ինչպե՞ս վստահի այդ կառույցներին»։

Մանվել Փարամազյանի խոսքով՝ իշխանության մեքենան վարում են դիլետանտներ, որոնք, ըստ նրա, ընթանում են դեպի անդունդ։

Նա նշեց, որ պատրաստ է Քաջարանում դիմավորել ցանկացած գործչի, որը շահագրգիռ է Սյունիքի տարածքային ամբողջականության եւ անվտանգության պահպանման համար, բայց երբեք չի դիմավորի նրան, որի պատճառով հազարավոր զոհեր ունեցանք, կորցրինք տարածքներ, Սյունիքն էլ դարձավ սահմանամերձ. «Նրա գաղտնի այցը հազիվ թե Սյունիքի շահերից բխի։ Ես մեծ հույս ունեմ, որ Սյունիքում բոլորն են դա գիտակցում, եւ սա ընտրություն է լինել֊չլինելու միջեւ»։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրին, որ մարզում նշանակված նոր ոստիկանապետը պետք է ապահովի Փաշինյանի անխափան մուտքը Սյունիք՝ Քաջարանի քաղաքապետն ասաց. «Ցավալի է, եթե ոստիկանապետի առաքելությունը Փաշինյանի մուտքը Սյունիք ապահովելն է։ Ես մի փորձված ճշմարտություն գիտեմ` ով ինչով գա, նրանով էլ կգնա»։

Անդրադառնալով մի քանի օր առաջ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի՝ Կապան այցելությանը՝ Փարամազյանն ասաց. «ԵԿՄ տարածքային մեր կառույցում լուրջ մարդիկ, իսկապես կռված տղաներ, վետերաններ կան, որոնք չեն հանդուրժի այդ քաղաքական ֆարսը։ Հարցեր կան, որ պետք է հնչեցվեն. օրինակ այն, թե այս պատերազմի ժամանակ ով որտեղ էր, ինչով էր զբաղված, ինչպես նաեւ պատերազմին նախորդող եւ հաջորդող շատ իրադարձությունների մասին»։

Մանվել Փարամազյան Նիկոլ Փաշինյան Սյունիքի մարզ խմբագրի ընտրանի

Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում». ԿԳՄՍՆ-ն հրապարակել է միջազգային փառատոնի ժամանակացույցը
Կրթության ամենակարևոր արդյունքը պետք է լինի հանդուրժողականության արմատավորումը. ՄԻՊ-ը՝ ապագա իրավաբաններին
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Ավելին
Ավելին