f

Անկախ

Դեպի Արցախ կառավարության տրամադրած ավտոբուսները նորմալ չեն աշխատում. Մարդիկ ստիպված մասնավորով են գնում. ԲՀԿ-ական


Շաբաթ օրն ահազանգ ստացա․ Կիլիկիա ավտոկայանից զանգողները արցախցիներ էին, նրանք տեղեկացրին, որ ավտոկայանից Արցախ տեղափոխող ավտոբուսները պարբերաբար չեն կատարում իրենց պարտականությունները, և անընդհատ խնդիրներ է առաջանում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, Երևանի ավագանու նիստին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը:

Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, անդրադառնալով բարձրացված խնդրին, ասաց, որ վերջին երկու ամսում երկու ավտոբուս է մեկնում Արցախ և այնտեղ մեկնող մարդիկ խնդիրներ չեն ունեցել. «Մենք ստանում են կառավարությունից գումար և այն փոխանցում ենք տեղափոխող կազմակերպությանը, կարծում եմ՝ տեղափոխող կազմակերպությունը դեմ չի լինի հավելյալ ավտոբուսներով ուղևորափոխադրում իրականացնել»:

Հռիփսիմե Առաքելյանն ընդգծեց. «Վերջին մի քանի շաբաթը բավականին վատ է կազմակերպվում ուղևորափոխադրման աշխատանքը, և արցախցիների մոտ խնդիր է առաջանում: Ժամը 6-ին գալիս են, ասում են՝ ավտոբուսը 7-ին կլինի, հետո ասում են՝ 7-ին չի լինում, 8-ին կլինի, այդպես շարունակ, և վերջում այդ մարդիկ մասնավոր երթուղայիններով են գնում՝ գումար վճարելով: Եկեք սա ի գիտություն ընդունենք և հասկանանք՝ ինչն է խնդիրը»:

Քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ մշտապես կապի մեջ է Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության հետ, այնտեղից նման ազդակ չի ստացել: Նա նշեց, որ օրեր առաջ այցելել է ներկայացուցչություն, և քննարկվել է արցախցիներին աշխատանքի հետ կապված հարցեր, բայց այդ խնդրի մասին չեն տեղեկացրել. «Եթե ունեք տվյալներ, փոխանցեք, գնանք այդ դեպքի հետևից, հասկանանք՝ ի՞նչ է եղել»:

Հռիփսիմե Առաքելյանը հավաստիացրեց, որ շաբաթ օրը մեծ միջադեպ է գրանցվել, և մեկ ավտոբուս եկել է ժամանակից շուտ և քիչ ուղևորներ է տարել Արցախ, իսկ երկրորդ ավտոբուն ընդհանրապես չի եկել, և մարդիկ վճարովի հիմունքներով են տեղափոխվել:

Հռիփսիմե Առաքելյան

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին