f

Անկախ

«Մենք Նիկոլ Փաշինյանին չենք ընտրել վարչապետ. սուտ եք ասում». Գևորգ Գորգիսյան


Հերթական անիմաստ էներգիայի վատնումն է, որովհետեւ սրանք ինչ եկել են իշխանություն են փոխում, դատական համակարգում  հողմաղացների դեմ են պայքարում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով նրան, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել եւ նրա լիզորությունները կասեցվել են:

«Արդյունքում ստանում ենք այն, ինչ չէին ուզում ստանալ: Այսինքն ԲԴԽ-ն իրենց նշանակած անդամներով անում է այն, ինչ իրենք չէին ուզում, ՍԴ-ն որոշում է կայացնում, որը չկայացնելու համար իրենք ՍԴ-ի հետեւից էին ընկել:

Սա աբսուրդի կոմեդիա է հիշեցնում: Ես  խոստանում եմ, որ հուլիսի ամսից, իշխանափոխությունից հետո մենք կզբաղվենք միայն կառուցմամբ: Հերիք է այս քանդման ու բաժանման պրոցեսը»,-ասաց Գորգիսյանը:

Հարցին, թե Ռուբեն Վարդազարյանի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդո՞ւմ է, ԼՀԿ_ական պատգամավորը հստակ պատասխան չտվեց. «Չեմ կարող գնահատական տալ, որովհետեւ որեւէ կերպ ծանոթ չեմ քրգործի նյութերին: Նրա աշխատանքը ես իրավունք չունեմ գնահատել, որովհետեւ դատական համակարգը իշխանության այլ ճյուղ է»:

Գորգիսյանն ընդգծեց, որ ցանկացած բան կարելի է քանդել, հետո փորձել արդարացնել. «Հիմա եթե անհասկանալի մեխանիզմներով ԲԴԽ կազմը փոխում են, Սահմանադրությունը խախտելով փորձում են ՍԴ կազմը փոխել, հետո այդ ամենը դուրս է գալիս իրենց դեմ, հիմա էլ ավելի անհեթեթ քայլեր են անում արդարացնելու իրենց արածները, աբսուրդ է դա:  Էս մարդիկ ոչ պետությունն են հասկանում, ոչ իշխանության ճյուղերը: Իրենք ուզում են լինի մի հատ Նիկոլ Փաշինյան, ասի՝ գյադեք, էս ղոլ անցեք, էն ղոլ անցեք: Չի կարելի դա»:

Հիշեցմանը, որ 2018-ի մայիսին նաեւ իրենք են Նիկոլ Փաշինյանին ընտրել վարչապետ, Գորգիսյանն արձագանքեց. «Մենք իրեն չենք ընտրել վարչապետ: Սուտ եք ասում»:

Հիշեցնենք, որ 2018-ին ԱԺ-ում «Ելք» խմբակցության անդամները, որոնց թվում էին նաեւ «Լուսավոր Հայաստանի» անդամները, կողմ են քվեարկել Փաշինյանի վարչապետ ընտրելու քվեարկության ժամանակ:

Գևորգ Գորգիսյան Նիկոլ Փաշինյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին