f

Անկախ

Սևանա լիճը Հայաստանի շրջակա միջավայրի գոհարն է. նախարար Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքում մասնակցեց շաբաթօրյակի


ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցեց շաբաթօրյակի եւ մեծ ծառատունկի աշխատանքներին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նախարարին այցի ընթացքում ուղեկցում էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, «Սեւան Ազգային պարկ» -ի ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Աբելյանը, պաշտոնատար այլ անձինք: Ռոմանոս Պետրոսյանը շաբաթօրյակին մասնակցեց Սեւան քաղաքի հանրային լողափի տարածքում՝ միանալով «Սեւան Ազգային պարկ»-ի աշխատակիցներին, որոնց ուժերով իրականացվում էին լողափի սանիտարական մաքրման աշխատանքները:

Նախարարը խոսեց Սեւանա լճի եւ նրա ջրահավաք ավազանի մաքրության պահպանման, «Սեւան Ազգային պարկ»-ի դերի ու նշանակության, Գեղարքունիքի մարզի բնապահպանական մյուս կարեւորագույն խնդիրների մասին:

«Սեւանա լիճը Հայաստանի շրջակա միջավայրի գոհարն է, իսկ նրա պահպանությունը՝ մեր գերակա խնդիրներից մեկը, գուցե նաեւ գլխավոր խնդիրը: Սովորաբար մաքուր է այնտեղ, որտեղ չեն աղտոտում: Ուստի մենք պետք է հասնենք նրան, որ Սեւանի ափամերձ տարածքներում ապրող բնակիչները, տնտեսավարող սուբյեկտներն իրենք առաջին հերթին հոգան ինչպես լճի ջրի մաքրության պահպանման, այնպես էլ նրա ջրահավաք ավազանի մաքրության պահպանման մասին, ըմբռնեն լճի անփոխարինելի բնապահպանական ու  տնտեսական արժեքը: Մենք այս ուղղությամբ արդեն տվել ենք մի շարք գործընթացների մեկնարկը, որոնք պետք է հասցվեն իրենց տրամաբանական ավարտին: Այդ գործընթացներից մեկը կապված է Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության կանոնակարգման հետ: Այն գալիս է փոխարինելու նախկին չկանոնակարգված, վերահսկողությունից դուրս գտնվող որսին: Այս տարվա մարտի 21-ից սկսվել է ձկնորսության նոր կարգի ներդրման երկրորդ փուլը, որը կընթանա մինչեւ սեպտեմբեր: Այն նպաստելու է Սեւանի էկոհամակարգի վերականգնմանը, քանի որ Սեւանի կենդանական աշխարհի պահպանության դեպքում լճում առկա կենսաբանական զանգվածը որպես կեր է ծառայելու ձկներին, ու այդպիսով մաքրվում է ջուրը: Երկրորդ գործընթացը վերաբերում է ջրածածկված կամ ջրածածկման ենթակա ապօրինի շենք-շինությունների քանդմանը: Արդեն քանդվել է երեք տասնյակից ավելի շենք-շինություն, սակայն եղածը դեռ մեծ ու կարեւոր գործընթացի սկիզբն է միայն: Խնդիրն այն է, որ «Սեւան Ազգային պարկ»-ի միջոցները բավարար չեն՝ նման մեծ ծավալների շինարարությունները ապամոնտաժելու եւ շինարարական աղբը հեռացնելու համար: Ուստի մենք որոշման նախագիծ ենք ներկայացրել ՀՀ կառավարություն, որպեսզի համապատասխան միջոցներ տրամադրվեն՝ համապատասխան տեխնիկա ձեռք բերելու եւ աշխատանքների ողջ ծավալն իրականացնելու համար: Նույն պարկի միջոցով մաքրվելու են նաեւ ջրածածկման ենթակա կամ արդեն ջրածածկված անտառային տարածքները: «Սեւան Ազգային պարկ»-ում ստեղծելու ենք նոր պահնորդական ջոկատ՝ վերջրյա եւ առափնյա, ինչի արդյունքում մենք կկարողանանք շուրջօրյա հսկողություն իրականացնել ինչպես լճի վրա, այնպես էլ ցամաքում՝ կանխելով որսագողությունը եւ ապօրինի անտառահատումները»,-նշեց նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Շաբաթօրյակի աշխատանքների ավարտին նախարարն այցելեց «Սեւան Ազգային պարկ»-ի Մարտունու տեղամաս՝ մասնակցելու մեծ ծառատունկի աշխատանքներին:

Սևանա լիճ Շրջակա միջավայրի նախարարություն Ռոմանոս Պետրոսյան

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին