f

Անկախ

Հայաստանում դեղերի գները մեկ տարում աճել են 13.3%-ով․ ՏՄՊՊՀ-ն դարձյալ անգործություն է ցուցաբերում


Դեղամիջոցների գները մեկ տարվա ընթացքում, այս տարվա մարտի տվյալով, աճել են ավելի քան 13 տոկոսով։ Գնաճի վրա ազդել են ինչպես COVID-19-ի համավարակը, այնպես էլ միջազգային արժույթի համեմատ դրամի աճը։

Կորոնավիրուսի համավարակի տարածումը, ինչպես և սպասվում էր, հանգեցրեց դեղերի նկատմամբ միջազգային շուկայում պահանջարկի աճին։ Հայաստանում սպառվող  դեղագործական արտադրանքը հիմնականում ներմուծվում է Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Սլովենիայից, Հունգարիայից, Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։

Հատկանշական է, որ դեղորայքի ներմուծման ծավալները նվազել են, բացառությամբ բամբակի, թանզիֆի, վիրակապի և նմանատիպ միջոցների, որոնք 2020 թվականին 2019 թվականի համեմատ արձանագրել են 62.3% աճ, ինչը բացատրվում է վերջին արցախայան պատերազմով: 2020 թվականին չկշռածրարված դեղամիջոցների ներմուծման ծավալները նվազել են 22.7%-ով, կշռածրարված դեղամիջոցների ներմուծման ծավալները՝ 27.0%-ով, իսկ դեղագործական ապրանքների ծավալները՝ 8.1%-ով: Դեղագործական արտադրանքի ներմուծման ծավալների նվազման նման միտումները կարելի է բացատրել Covid-19 համավարակի պայմաններում որոշակի դեղամիջոցների նկատմամբ պահանջարկի աննախադեպ աճով, որի պայմաններում մի շարք արտադրատեսակներ ՀՀ են ներմուծվել սահմանափակ ծավալներով:

Դեղերի շուկայում իրավիճակը էլ ավելի սրվեց 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ 2021 թվականի մարտ ամսին 2020 թվականի մարտի համեմատ դեղագործական ապրանքների գներն աճել են 13.3%-ով, 2021 թվականի փետրվար ամսվա նկատմամբ՝ 1.2%-ով, իսկ 2020 թվականի դեկտեմբերի նկատմամբ՝ 7.2%-ով: Միաժամանակ, 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին 2020 թվականի հունվար-մարտ ամիսների համեմատ դեղագործական ապրանքների գները աճելն են 11.9%-ով:

Դեղագործական արտադրանքի գների աճի վրա ազդող գործոններից մեկը ԱՄՆ դոլարի և եվրոյի փոխարժեքի բարձրացումն է, քանի որ Հայաստանը դեղերի գերակշիռ մասը ներկրում է։

Բացի դրանից, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ շեշտակի աճել է հետաքրքրությունը դեղամիջոցների և բժշկական պարագաների առևտրի նկատմամբ: Ստեղծված իրավիճակից փորձում են առավելագույն օգուտ ստանալ մի շարք տնտեսվարող սուբյեկտներ՝ բարձրացնելով դեղերի գները: Մասնավորապես, խոսքը վերաբերում է հակավիրուսային, սիրտ-անոթային, արյան ճնշումը կարգավորող դեղամիջոցներին, որոնց պարագայում մեկ տուփի արժեքի տարբերությունը երբեմն կազմում է 200 – 300 դրամ:

Արդյունքում առաջացել է մի իրավիճակ, երբ հայաստանյան դեղատներն օգտվում են վերահսկողության բացակայությունից և պահանջարկի աճին զուգահեռ թանկացնում են դեղամիջոցները, ինչի համար, սակայն չեն պատժվում: Որոշ խոշոր դեղ արտադրող-ներկրող ընկերություններ վերահսկում են ոչ միայն մեծածախ, այլ նաև դեղատների ցանցերը (մանրածախ)։

Ուշագրավ է, որ ինչպես մի շարք այլ ապրանքային շուկաների, այնպես էլ դեղերի շուկայի դեպքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր գործառույթները պատշաճ չկատարելը հաճախ մեկնաբանում է ուսումնասիրությունների ընթացքի մեջ լինելու պատճառաբանությամբ, ինչը կարելի է մեկնաբանել որպես հանցավոր անգործություն կամ պարզապես անկարողություն շուկայում մրցակցային իրավիճակի կարգավորման հարցում:

Արամ Աճեմյան

Արամ Աճեմյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին