Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ուրբաթ՝ ապրիլի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Ռեջեփ Էրդողանի վերջերս Ստամբուլում կայացած հանդիպումը և Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի առաջնորդի հայտարարությունները: Գրում է Gazeta.ru-ն։
Կրեմլի խոսնակը հիշեցրել է, որ Թուրքիան իր հարևանների հետ հարաբերություններ կառուցելու ինքնիշխան իրավունք ունի, և այդ բանակցությունները ուկրաինա-թուրքական հարաբերությունների մաս են կազմում:
«Ղրիմի վերաբերյալ նրանց հայտարարությունները պատկանում են այն հարցերի կատեգորիային, որի շուրջ մենք լուրջ տարաձայնություններ ունենք: Դրանք դժվար թե լուծվեն ուկրաինական կողմի հետ, բայց մենք հուսով ենք, որ մեր հետևողական գիծը մեզ թույլ կտա համոզել մեր թուրք գործընկերներին, որ Ղրիմի հարցում իրենց ներկայիս դիրքորոշումը լիովին սխալ է », - ընդգծել է Պեսկովը:
Ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ Անկարայի դիրքորոշումը Ղրիմը հանրաքվեի արդյունքում Ռուսաստանին միացնելու վերաբերյալ մնում է անփոփոխ (Անկարան չի ճանաչում Ղրիմի կարգավիճակը որպես Ռուսաստանի սուբյեկտ:
2014-ի մարտին Ղրիմում հանրաքվե անցկացվեց, որի արդյունքում թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը դարձավ դաշնային նշանակության քաղաք: