f

Անկախ

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլոբալ ուղերձը ապրիլի 24-ի և կազմակերպության 115-ամյակի ապացությամբ


115 տարի շարունակ ՀԲԸՄ-ն հետևողականորեն արձագանքել է աշխարհասփյուռ հայության կարիքներին՝ ծառայելով հայրենիքին ինչպես ցավագին, այնպես էլ խոստումնալից ժամանակներում: Այս կարևոր օրը խորհրդանշական է նրանով, որ այն նշվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախաշեմին. վերջինս էլ  աշխարհին հիշեցնում է մարդկության պատմության ամենամռայլ ժամանակների մասին:

 

Երկու իրադարձություններն առավել խորիմաստ նշանակությամբ են օժտված այս տարի, քանզի մենք հառնում ենք հայ ժողովրդի համար խիստ ավերիչ ժամանակահատվածից, որի ընթացքում ականատես եղանք մարդկային ողբերգությունների ու վշտի, որը շատ բանով նման է ավելի քան հարյուր տարի առաջ տեղի ունեցածին:

 

Փորձություններով լի, սակայն, դրանով հանդերձ, հարուստ մեր պատմությունն ընդունելով, մենք մեր ուշադրությունը  սևեռում ենք դեպի ապագա: Մեր նոր ընդհանուր իրողությանն առերեսվելիս մենք պետք է հետևողականորեն շարունակենք ազգի միավորման և վերքերը բուժելու գործը՝ աջակցելով մեկմեկու, խթանելով նոր սկիզբ: Դա ենթադրում է աջակցություն մեր երիտասարդ ժողովրդավարության կառուցմանը՝ արդար և մրցակցային ընտրությունների միջոցով: Դա կենսական նախապայման է, եթե ուզում ենք միացյալ ուժերով առաջ շարժվել դեպի մեր նպատակը: Մենք պետք է նաև աջակից լինենք  Հայաստանի և Արցախի ժողովրդին , որոնք Արցախյան 44-օրյա մարտերի ժամանակ կորցրել են ընտանիքի անդամներին կամ դեռևս սպասում են սիրելիների վերադարձին:

 

ՀԲԸՄ-ն մշտապես հավատարիմ է իր առաքելության հիմնական հենասյուներին, այն է՝ մարդասիրական օգնություն դժվար ժամանակներում, ազգաշեն գործունեություն Հայաստանում և, անշուշտ, կրթության և մշակույթի հարստացում: Մենք զորավիգ ենք եղել Հայ եկեղեցուն՝ որպես մեր հավատքի և համայնքի հազարամյա ամրոց, անցյալում, այսօր և ապագային ընդառաջ: Իսկ վաղը բացվելուն պես, ՀԲԸՄ-ն կրկին,  առանցքային պահերին, ձեռնամուխ կլինի ընդհանուրի բարօրությանը նպաստող իր  առաքելություններին, ինչպես վերջին տարիներին իրականացրել ենք Սիրիայում, Լիբանանում և Արցախում՝ պատերազմի, աղետների և առողջապահական ու ֆինանսական ճգնաժամերի հետևանքով առաջացած ահռելի մարդասիրական կարիքները բավարարելու նպատակով:

 

Մենք մեր ղեկավարությանը, աշխարհասփյուռ կամավորներին, աջակիցներին ու բարեկամներին կոչ ենք անում միանալ մեզ՝ սպասվող ահռելի մարտահրավերներին դիմագրավելու համար՝  Մենք դիմում ենք աշխարհի տարածքին մեր ղեկավարությանը, կամավորներին, աջակիցներին՝ միանալու մեզ դիմակայելու հսկայական մարտահրավերներին` օգտագործելով ամենուրեք հայերի համար ավելի լավ ապագա կերտելու հնարավորությունները:: Մեր կոչը հատկապես ուղղում ենք քաղաքացիական մտածողությամբ օժտված մեր երիտասարդ սերնդի առաջնորդներին, որոնք ոգեշնչում են մեզ՝ համաշխարհային մեր հանրույթին ծառայելու իրենց ձգտումով, ինչպես նաև քաջալերում ենք ավելի մեծ թվով երիտասարդների մասնակցությունն այս արագ ծավալվող շարժմանը: ՀԲԸՄ-ն հպարտորեն օրինակ կծառայի, քանզի մենք ողջունում ենք կյանքի ամենատարբեր ճանապարհներ ընտրած բոլոր այն մարդկանց մասնակցությունը, որոնք կիսում են մեր արժեքներն ու առաքելությունը՝ կապված համաշխարհային հայ ընտանիքին ծառայելու գործին:

 

Մտադրված լինելով նախաձեռնել և ընդլայնել շարունակական ծրագրեր, դրանց մոտենալով ճիշտ կողմերից և դրսևորելով անհրաժեշտ հեռատեսություն՝ հայոց պատմության այս դժվարին էջը կշրջենք ավելի ուժեղ, ավելի վստահ Հայաստանով, որն ավելի ամուր կանգնած կլինի՝ զբաղեցնելով իր հիմնավոր տեղը համաշխարհային բեմահարթակում:

 

Միությունը զորություն է:

 

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա:

 

ՀԲԸՄ-ի և իր աշխարհասփյուռ ծրագրերի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել՝ www.agbu.org:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ)

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին