Եվրոպայում կորոնավիրուսային վարակի զոհերի թիվը գերազանցել է 1 միլիոնը։ Այդ մասին հայտարարել է ԱՀԿ եվրոպական գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն: Գրում է Gazeta.ru-ն։
«Անցյալ շաբաթ Եվրոպական տարածաշրջանում մենք հատեցինք COVID-19- ի հետևանքով մահվան դեպքերի 1 միլիոնի նշագիծը: Իրավիճակը տարածաշրջանում լուրջ է», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Կլյուգեի խոսքերը։
Նրա խոսքերով՝ ամեն շաբաթ հաղորդվում է վարակման 1,6 միլիոն նոր դեպքերի մասին, իսկ դա նշանակում է յուրաքանչյուր ժամում 9,5 հազար, կամ մեկ րոպեում 160 վարակման նոր դեպքեր:
Միևնույն ժամանակ, Կլյուգեն նշել է, որ մի շարք երկրներում կան կորոնավիրուսի նոր դեպքերի հավանական նվազման վաղ ազդակներ:
Ապրիլի 6-ին ԱՀԿ-ն հաղորդեց, որ COVID-19- ի դեմ պատվաստումներն արդեն սկսվել են 190 երկրներում: