ԱՄՆ-ն արտաքսում է Վաշինգթոնում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության տաս աշխատակիցների: Այդ մասին հաղորդագրություն տարածել է Սպիտակ տունը: Գրում է Gazeta.ru-ն։
«ԱՄՆ-ն Վաշինգթոնում գտնվող Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունից տաս աշխատակիցների է արտաքսում: Անձնակազմում ընդգրկված են Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ», - նշված է հաղորդագրության մեջ:
Ապրիլի 15-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն նախատեսում է Վաշինգտոնից և Նյու Յորքից վտարել ռուս դիվանագետներին, նրանց 30 օր ժամանակ է տրվել ամերիկյան տարածքը լքելու համար:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան SolarWinds-ի միջոցով կիբերհարձակումներին և ընտրություններին միջամտելու Մոսկվայի ենթադրյալ փորձերի: Գործակալության զրուցակիցների խոսքերով ՝ ԱՄՆ իշխանությունները նախատեսում են նաեւ երկրից վտարել տաս ռուս պաշտոնյաների ու դիվանագետների: