f

Անկախ

Իշխանությունները մի քանի հարյուր հազար դոլար գումար են աշխատել AstraZeneca-ի ձեռքբերման ընթացքում. Arminsider


Առողջապահության նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը մեծ գումար է վաստակել անգլիական «AstraZeneca» պատվաստանյութը Հայաստան բերելու եւ հայաստանցիների վրա փորձարկելու համար: Այս մասին գրում է Arminsider տելեգրամյան ալիքը՝ հավելելով, որ  անգլիական այդ պատվաստանյութը անվտանգ չէ եւ եվրոպական տարբեր երկներում արգելված է:

Անգլիացիների համար կարեւոր է, որպեսզի գտնեն երկրներ, որոնց քաղաքացիներին կօգտագործեն, որպես փորձաճագարների ու առկա տվյալների հիման վրա կկարողանան փոփոխություններ իրականացնել, որից հետո պատվաստանյութը կկիրառեն իրենց երկրում եւ եվրոպական այլ երկրներում:

Ըստ տելեգրամյան ալիքի՝ Հայաստանին փոխանցված «AstraZeneca» պատվաստանյութի խմբաքանակը մի քանի օրից դառնալու է ժամկետնանց: Պատվաստանյութը կիրառելի է մինչեւ մայիս ամիս:

Իշխանությունները մտավախություն ունեն, որ պրոբլեմատիկ այս պատվաստանյութը կարող է խնդիրներ առաջացնել: Քննարկվել է նաեւ հարց, որ քաղաքացիները կարող է չցանկանան անգլիական կասկածելի պատվաստանյութը ընդունել: Որպեսզի եղած խմբաքանակը ամբողջությամբ սպառվի,  Անդրանիկ Քոչարյանը կուսակցական մի քննարկման ժամանակ առաջարկել է, որ պատվաստանյութը սկզբում նախատեսեն 55–ից բարձր տարիքի քաղաքացիների համար: Ըստ Քոչարյանի, այս դեպքում հնարավոր է եկած խմբաքանակի չափով թոշակառուների պատվաստել: Ըստ նրա՝  թոշակառուներին կարող են ասել, որ չպատվաստվելու դեպքում թոշակ չեն ստանա ու քաղաքացիները ստիպված կլինեն օգտվել պատվաստանյութից: Արսեն Թորոսյանը խոստացել է պատվաստանյութի ամբողջ խմբաքանակը սպառելուց հետո փոխանցվող գումարից նաեւ Անդրանիկ Քոչարյանին բաժին հանել:

Ի դեպ շաբաթներ առաջ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հայտարարել էր, որ Հայաստանը «AstraZeneca» պատվաստանյութի մեկ դեղաչափը ձեռք է բերել 4․5 ԱՄՆ դոլարով, միջազգային շուկայում սահմանված 25 ԱՄՆ դոլարի փոխարեն։

Շատերի համար տարօրինակ էր, թե ինչպես է Հայաստանը կարողացել այդքան էժան գնել պատվաստանյութը: Ինչպես տեսնում եք խնդիրը նրանում է, որ պատվաստանյութը մի քանի օրից կորցնելու է պիտանելիության ժամկետը եւ այն արտադրող կորպորացիայի համար սա իր պահեստները դատարկելու միջոց է:

Ի դեպ, Arminsider տելեգրամյան ալիքի կառավարության աղբյուրները տեղեկացրել են, որ Հայաստանը այս պատվաստանյութի համար, անգամ 4,5 դոլար չի վճարել: Իրականում իշխանությունները այս ճանապարհով հարյուր հազարավոր դոլարներ են գրպանել:

 Նշենք, որ ապրիլի 13–ից Երեւանում, իսկ 14-ից մարզերում, սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները։

Արսեն Թորոսյան անդրանիկ Քոչարյան պատվաստանյութ

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին