f

Անկախ

Հովհաննես Մանուկյանը դատավորների միության նախագա՞հ․՛՛Հրապարակ՛՛


Դատավորների միության նախագահի պաշտոնը թափուր է 2020-ի սեպտեմբերից, երբ Երվանդ Խունդկարյանն ընտրվեց ՍԴ դատավոր եւ հրաժարվեց նախագահի պաշտոնից: Այս «էլիտար» հասարակական կազմակերպությունը կոչված է զարգացնելու դատական համակարգը, ապահովելու դատավորների անձեռնմխելիությունն ու անվտանգությունը, բարձրացնելու նրանց հեղինակությունը:

Այսօր, սակայն, որեւէ ազդեցություն չունի: Արդեն կես տարի է՝ չունի նախագահ, մամուլի քարտուղար: Ապրիլի 16-ին պետք է կայանար դատավորների ժողովը, սակայն հետաձգվեց։ Նախնական տեղեկություններով, կկայանա ապրիլի 23-ին: Օրակարգում բազմաթիվ հարցեր են, այդ թվում՝ միության նախագահի ընտրությունը։

 

Մեր տեղեկություններով, այս պաշտոնի համար քննարկվում է վճռաբեկի նախկին նախագահ, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի թեկնածությունը։ Դատական համակարգից տեղեկացանք, որ ուսումնասիրում են իրավական հիմքերը՝ նրա թեկնածության առաջադրման համար: Հովհաննես Մանուկյանն արդեն 6 տարի է՝ որեւէ պաշտոն չի զբաղեցնում: Դատական համակարգի խնդիրներով զբաղվում է նրա հիմնադրած կայքը` ArmDaily.am-ը, լուսաբանելով դրանք: Մանուկյանը մեր հարցին պատասխանեց․ «Այս կյանքում անհնարին բան չկա, բացի, իհարկե, թուրքի՝ մարդ դառնալը։ Բայց Ձեր հարցման մասով կարող եմ ասել, որ դատական իշխանության խնդիրները շատ ավելի խորն են, քան այն օրակարգը, որ ունի Դատավորների միությունն ու իր նախագահը: Այդ իսկ պատճառով ես իմ դերակատարությունը չեմ տեսնում այն դիրքում, որտեղից հնարավորություն չեմ ունենալու հիմնարար ազդեցություն ունենալ իրավիճակը շտկելու եւ համակարգի արդյունավետությունը բարձրացնելու առումով»:

 

Հովհաննես Մանուկյան դատավորների միություն

CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Ավելին
Ավելին