f

Անկախ

«Փաստ». Փաշինյանի հերթական նյարդային, ջղաձիգ պահվածքը. ո՞րն է պատճառը


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը նորից իր տարերքի մեջ էր՝ բղավոցներ, գոռգոռոցներ, միտինգային ոճ ու բառապաշար և, իհարկե, մշտական թեզեր, այդ թվում՝ իրենից բացի մեղավոր են բոլորը, հատկապես բանակն ու «նախկինները»: Այս ամենին գումարած՝ Արցախը հանձնածների, 5000-ից ավելի զոհ տվածների՝ հոտընկայս բուռն ու երկարատև ծափահարությունները, որոնք շատերը գնահատեցին որպես ցինիզմի գագաթնակետ:

Միայն օվացիաներն էին պակասում, որ պատկերն ամբողջական դառնար: Ի դեպ, ակնհայտ էր, որ Փաշինյանը սարսափելի լարված ու նյարդային էր: Եվ ոչ միայն նա, նաև «քայլող» պատգամավորները: Վկան՝ նրանցից մի քանիսի ջղաձիգ ու հիստերիկ պահվածքը լրագրողների հետ շփվելիս:

«Փաստ» թերթի տեղեկություններով, դրա գլխավոր պատճառն այն է, որ նա մարզերից ստացվել են հանրության տրամադրվածության ուսումնասիրությունների արդյունքները (ինչի մասին գրել էինք օրերս), որոնք քիչ է ասել, թե անմխիթարական են իշխանությունների համար: Դրանից զատ, Փաշինյանին նոր հուսահատություն են պատճառել նախօրեին հատուկ ծառայությունների կողմից տրամադրված վարկանիշային նոր տվյալները:

Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանի դրական վարկանիշը ներկայումս մոտ 17 տոկոս է, իսկ հակառեյտինգը («որևէ պարագայում չեմ քվեարկի»)՝ 46 տոկոս: Սրանից զատ, նրան շատ ավելի նյարդայնացրել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշային ցուցանիշները. դրականը՝ 31 տոկոս, հակառեյտինգը՝ 6 տոկոս:

Հավելենք, որ, ըստ իշխանական կուլիսներում պտտվող խոսակցությունների, Փաշինյանը շարունակում է ակտիվորեն «դուխ» տալ իր թիմակիցներին:

Բոլոր նրանց, ովքեր դեմ են ընտրություններին՝ վստահ, որ հաղթելու շանս չկա, Փաշինյանը հույս է տալիս, թե անպայման հաղթելու են, բայց եթե չհաղթեն էլ, գոնե ցույց կտան, որ հեռացան դեմոկրատական եղանակով, ոչ թե ճնշման տակ: Եվ հետո, խորհրդարանում խմբակցություն կունենան, որն իրենց համար ապահովության երաշխիք կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նիկոլ Փաշինյան Իմ քայլը արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին