f

Անկախ

ԻՆՉՊԵՍ Է ՆԻԿՈԼԸ ՍՊԱՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ


Նիկոլ Փաշինյանի կառավարման կարեւորագույն ֆենոմենը մարդկանց, ազգի եւ պետության միջից ինքնապաշտպանության բնազդի ոչնչացումն է։ Այս բնազդն ամենահիմնականն է ցանկացած կենդանի օրգանիզմի համար՝ սկսած ամենաառաջին ճիճուից մինչեւ ամենավերջին անասունը, էլ չխոսելով բնության հրաշքի՝ մարդու մասին, որը ինքնապաշտպանության համար ստեղծել է բարդագույն մեխանիզմներ՝ նորագույն զենքեր եւ պետական կառավարման ճկուն համակարգ։ Ի վերջո, մարդիկ միավորվել են ընտանիքի, այնուհետեւ՝ տոհմի, ազգի, հետո՝ պետության մեջ, որպեսզի

առաջին հերթին լուծեն անվտանգության եւ ինքնապաշտպանության կարեւորագույն խնդիրը։

Հայաստանցիների զգալի մասի մոտ ինքնապաշտպանության բնազդի վերացման մասին էր վկայում տաքսիստի խոսքը. «Ախպեր, թեկուզ թուրքերը գան, մենակ նախկինները չգան», զոհվածների հարազատների հարձակումը ընդդիմության վրա, որոնք ուզում էին հեռացնել իրենց որդիների մահվան պատճառ դարձած դավաճանին, բայց նաեւ հանուն պաշտոնի ու պարգեւավճարի բանակի գեներալի ու ոստիկանության սերժանտի գործողությունները, որոնք անադեքվատ շեֆի կամքը կատարելով պատրաստ են գնալ հանցագործության, շատ լավ հասկանալով, որ իրենց արարքը սպառնում է իրենց իսկ անվտանգությանը։

Մարդկանց մտքերի մանիպուլյացիաները, երբ առաջնորդի կամակորությունը մատուցվում է որպես ժողովրդի հավաքական կամք, բնորոշ է բազմաթիվ ավտորիտար եւ դիկտատորական ռեժիմների, բայց անգամ ամեն ինչ քանդող բոլշեւիկներից մինչեւ արնախում Պոլ Պոտն իրենց գաղափարախոսական նորամուծություններն, ի վերջո, հանգեցնում էին երկրի պաշտպանությանը եւ հայրենասիրությանը։

Նիկոլի know how-ն եւ նորամուծությունն անփառունակության համաշխարհային մրցավազքում այն էր, որ նա կարողացավ իր հետեւորդներին համոզել, թե տարբեր հանգամանքներ, ասենք՝ նախկինների վերադարձը կանխելը, շատ ավելի կարեւոր է, քան մարդու սեփական կյանքը, ազգի շարունակականությունը եւ պետության անվտանգությունը։

Դրա համար օգտագործվեցին տարբեր գործիքներ, որոնցից ամենակարեւորը սուտն ու կեղծիքն էր։ Նախեւառաջ, Հայաստանում արմատավորվեց ինքնանպատակ սուտը, որի թիրախը հանրային ապակողմնորոշում մտցնելն էր բոլոր հարցերում։ Երբ երկրի տարբեր գործիչներ միաժամանակ տրամագծորեն տարբեր հայտարարություններ են անում, երբ նույն պետական պաշտոնյան ժամերի կամ օրերի տարբերությամբ լրիվ տարբեր ազդեր է տալիս, երբ երկրի ամենաբարձր պաշտոնյան օտար երկրի ղեկավարի ներկայությամբ ակնհայտ սուտ է ասում, եւ վերջապես, երբ 44 օր շարունակ պետությունն ասում է, որ հաղթում ենք, եւ վերջում պարզվում է, որ խայտառակ պարտվել ենք, մարդկանց մոտ կորում է ճշմարտության զգացումն ընդհանրապես, հասարակությունը ատոմիզացվում է, վերանում է միասնականությունը, քանի որ ամեն մեկն ընտրում է այն թեզը, որի մեջ իրեն ավելի հարմար է զգում։

Նաեւ սուտը աշխատում էր պետական համակարգը վարկաբեկելու, այն աստիճանի թուլացնելու համար, որ ինստիտուտները չեն կարողանում դիմագրավել սպառնալիքներին։ Միայն դատարանների հասցեին հնչեցված կեղծիքները, ՍԴ-ի նկատմամբ ձեռնարկված հզորագույն արշավը, որն ավարտվեց զանգվածային պետական հանցագործությամբ, ասվածի ապացույցն է։ Աստիճանաբար ներարկվում էր այն թեզը, թե բանակի նպատակը ոչ թե քաղաքացիների անվտանգության ապահովումն է, այլ այն կոռուպցիոն գործարքների պոլիգոն է գեներալների համար։

Կարեւորագույն դեր խաղաց ավանդական արժեքների՝ ազգայինի, պատմության, եկեղեցու հանդեպ արշավները, որոնց նպատակը դարձյալ հասարակության պառակտումն էր եւ հատվածականացումը, ինչն ինքնաբերաբար իջեցնում է ինքնապաշտպանության զգացումը։

Մյուս կարեւոր հանգամանքը հասկացությունների նենգափոխումն է: Սրա հետեւանքով լիբերալիզմը նենգափոխվեց համասեռականության քարոզով, իսկ ժողովրդավարությունը՝ մանդատների հաշվարկով, եւ մի խումբ ուսապարկերի իրավունք տրվեց կործանել պետությունը։

Նենգափոխվեց հարստության, ուրեմնեւ՝ աշխատանքի իմաստը, եւ այն նույնացվեց թալանի հետ։

Նենգափոխվեց ողջ պետական բյուրոկրատիայի իմաստը. մի կողմից Հայաստանի հնարավորությունների համար անչափելի բարձր աշխատավարձերով ու պարգեւավճարներով բարձրացվեց իշխանության հանդեպ լոյալությունը, մյուս կողմից՝ Նիկոլի ընդդիմախոսին տրված մի «like»-ի պատճառով կարող են հեռացնել աշխատանքից։ Միաժամանակ հանվեց պրոֆեսիոնալիզմի պահանջը եւ ցանկացած 10 դրամանոց ցելոֆանի տոպրակ կարող է որոշել մի ողջ ոլորտի ճակատագիրը։

Այս ամենը շատ լավ է բացատրում ոչ միայն այն, թե ինչու է ուղենիշներից զրկվել քաղաքացին, այլեւ՝ թե ինչու շշկռված գեներալը կարող է սանկցիա տալ Լելե-Թեփեի մահաբեր օպերացիային, կամ առանց զրահաբաճկոնի ու սաղավարտի տղաներին բրախել ԱԹՍ-ների ռմբակոծման տակ։ Սա, իհարկե, չի արդարացնում գեներալներին, բայց փորձ է բացատրելու նրանց դավաճանության պատճառներից մեկը, իսկ շշկռված գեներալը արդեն իսկ ազգային անվտանգության սպառնալիք է։

Հ.Գ. Պատահական չէ, որ Նիկոլի «հեղափոխական» առաջին քայլը Հանրային Ռադիոյի գրավումն էր, իսկ «հեղափոխության» հաղթանակից հետո առաջին քայլը ֆեյքերի ֆաբրիկաների ստեղծումն էր։ Նա շատ լավ հասկանում էր, որ անհրաժեշտ է առաջին քայլով զարգացնել ստի գործիքները։

Աղասի Ենոքյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին