Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 205,128-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1075-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 21 դեպք է գրանցվել, 19-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3794 դեպք կա, այլ պատճառով՝ 957։
Ապաքինվել է ևս 583 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 184,243 է։ Փաստացի բուժվողների թիվը 16,134 է։
Ընդհանուր առմամբ, 915,473 թեստ է արվել, մեկ օրում` 5869: