f

Անկախ

Ռոմանոս Պետրոսյանն այցով եղել է Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում


Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այցով Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում էր։ 

Նախարարն ինքն ավարտել է նույն ֆակուլտետի «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» բաժինը։

Նախարարին ուղեկցում էին Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանն ու «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը, ովքեր նույնպես Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտներ են։

Նախարարը շրջեց հարազատ ֆակուլտետում, ապա ֆակուլտետի դեկան` երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ պարոն Մարատ Գրիգորյանի նախաձեռնությամբ մի քանի ժամ տևած բովանդակային հանդիպում-քննարկում ունեցավ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։Քննարկվող հարցերի շրջանակը բավականին լայն էր՝ մասնագիտականից մինչև ներքին քաղաքական։

Շնորհակալություն հայտնելով նման հաճելի հանդիպման համար, նախարարը նախ ներողություն խնդրեց ֆակուլտետ այցի ուշացման համար, ինչը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ հանգամանքներով, ապա ներկայացրեց իր նախարար նշանակվելու օրվանից մինչ այժմ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնած շրջադարձային բարեփոխումները, ընթացիկ իրավիճակը, խոսեց նախարարության տեսլականից և ոլորտի մասնագետներ պատրաստող ֆակուլտետի ու պետական գերատեսչության փոխգործակցության անհրաժեշտության և հեռանկարների մասին։

Նախարարը շեշտեց, որ այս այցով ցանկություն ուներ մի շատ կարևոր, ինստիտուցիոնալ ամրագրում անել՝ շրջակա միջավայրի կառավարման ոլորտում մասնագետների դերն առանցքային է, և առանց այս դարբնոցի, որը մասնագետներ է տալիս պետությանը, շատ դժվար կլինի խորքային բարեփոխումներ անել։ 

Քննարկման արդյունքում ևս մեկ անգամ արձանագրվեց, որ ճիշտ է, նախարարությունը Գիտությունների ազգային ակադեմիայի հետ որոշակի կառավարչական խողովակներով համագործակցում է, բայց բացակայում է փոխգործակցության այն հարթակը, որը ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին ու ուսանողներին կկապի ոլորտի քաղաքականությունն իրականացնող գերատեսչության հետ։

«Բոլորս էլ հասկանում ենք, որ գլոբալ առումով շրջակա միջավայրի կառավարման ոլորտում առկա խնդիրների մեծ մասը,որոնք ուղղակիորեն ազդում են կյանքի որակի վրա, անմիջականորեն կապված է հիմնարար էկոկրթության բացակայության հետ։ Էկոկրթությունը միայն բուհական կամ դպրոցական շրջանի բնագիտական առարկայի դասաժամը սերտելը չէ, դա կենսակերպ է, վարքուբարք, որի ինստիտուցիոնալ փոփոխությունների ուղղությամբ ևս այս պահին աշխատանքներ են տարվում։Եվ այդ համատեքստում խիստ անհրաժեշտ է համալսարանի՝ որպես որակյալ մասնագետներ պատրաստող լիիրավ ինստիտուտի ակտիվ ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը։ 

Յուրաքանչյուր ոք իրեն պետք է պատասխանատու զգա շրջակա միջավայրի պահպանության համար: Այս ուղղությամբ նույնպես լուրջ անելիքներ կան: Բնապահպանության ոլորտում 1000 մղոն ճանապարհ ունենք անցնելու, և առաջին քայլերն արդեն արված են»,-իր ելույթում նշեց նախարարը։

Նախարարն առաջարկեց մտածել,ձևավորել և կայացնել նման հարթակ։

Ուսանողներին հետաքրքրում էին մասնավորապես ոլորտում ու նախարարությունում առկա մասնագիտական աշխատատեղերի հարցը։ Նախարարը խոսեց նախարարության կադրային քաղաքականության մասին, ներկայացրեց, թե ինչ որակավորում ունեցող մասնագետների կարիք կա այս պահին շրջակա միջավայրի նախարարությունում և ենթակա ՊՈԱԿ-ներում։ 

Նախարարը լսեց ոլորտի մասնագետների ներկայացրած խնդիրների վերաբերյալ ահազանգերը, տեսակետները, խոստացավ դիտարկել դրանք, ականջալուր լինել նրանց խորհուրդներին, որպեսզի առավել արդյունավետ իրականացվեն պաշտոնական պարտականություններն ու լիազորությունները։

 

Շրջակա միջավայրի նախարարություն Ռոմանոս Պետրոսյան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին