f

Անկախ

ՀՀ իշխանությունները Կանադային չեն օժանդակել և չեն տրամադրել «Բայրաքթար» անօդաչուներում կանադական տեխնոլոգիաների կիրառման մասին տեղեկություններ


Կանադան խնդրել է Հայաստանին տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը հնարավորություն կտա ապացուցել կանադական տեխնոլոգիաների կիրառումը «Բայրաքթար» անօդաչուներում, սակայն Հայաստանի իշխանությունները չեն տրամադրել որևէ տեղեկատվություն` այդպիսով հետաքննության ընթացքում չօժանդակելով կանադական իշխանություններին՝ հայտնում է Yerkir.am-ը։

Այս մասին ասվում է Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հայտարարության մեջ, որից տեղեկանում ենք, որ Կանադայի Հայ դատի հանձնախմբի ջանքերով է այդ երկիրը կասեցրել թուրքական ընկերություններին տրամադրված ռազմական արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանման արտոնագրերը։

Հայ դատի գրասենյակը Հայաստանի ԱԳՆ-ի այս կեցվածքը խիստ տարակուսելի է որակել՝ հայտնելով, որ Կանադային չօժանդակելու մասին իմացել է այդ երկրի արտգործնախարարության հրապարակած հետաքննությունից, որի մեջ բառացիորեն գրված է այս մասին։

Ըստ կայքի՝ ՀՀ ԱԳՆ-ն, վստահաբար, ունեցել է փաստեր, որ «Բայրաքթարում» կանադական տեխնոլոգիաներ կան, քանի որ պատերազմի ընթացքում մի քանի անգամ ՀՀ ՊՆ խոսնակը հրապարակեց փաստեր, որ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման կողմից խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: Այն արտադրվել է 2020թ հունիսին Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել 2020թ սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ:

Կանադան այսօր հետ է կանչել նախկինում տրված՝ զենք և տեխնոլոգիաներ Թուրքիա արտահանելու թույլտվությունները այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները ստացել են ապացույցներ, որ դրանք կիրառվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: Այս մասին ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոյի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Կանադան 2020 թ-ի հոկտեմբերի 6-ին դադարեցրել էր Թուրքիային անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների մատակարարումը, քանի դեռ ուսումնասիրելու էր դրանց` Ադրբեջանից Հայաստանի դեմ օգտագործվելու փաստը: Հիմնականում սա վերաբերում է WESCAM CMX-15D օպտիկական համակարգին, քանի որ կանադական հենց այս միջոցներն են տեղադրված թուրքական հարվածային ԱԹՍ-ների վրա: Դրանց շնորհիվ Bayraktar TB2 ԱԹՍ-ները ստանում են շատ խորը ու լավ պատկերներ:

Բայրակթար Կանադա

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին