f

Անկախ

Ջալալ Հարությունյանը հրաման է ուղարկել և հոկտեմբերի 11-ին շուրջ 73 զինվորի տարել են դիտավորյալ սպանության. Սոֆյա Հովսեփյան


Ես երեկ ԱԺ-ում հանդիպել եմ Արցախի Մարտունի 2-րդ պաշտպանական զորամասի 7-րդ վաշտի 73 ծնողների հետ, որոնք մեկ նամակ են փոխանցել ինձ և խնդրել են բառացի կարդալ ամբիոնից, և ես պետք է այստեղից հնչեցնեմ այն առաջարկը, պահանջը, որ ծնողները նամակով հանձնել են ինձ: Այս մասին Ազգային ժողովի հայտարարությունների ժամանակ ասել է անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Մենք՝ 67 սպանված և 6 անհետ կորած զինվորների ծնողներս, պահանջում ենք ԱԺ կուսակցություններին և պատգամավորներին լսել մեր խնդիրը և պատասխան տալ՝ որպես ՀՀ բարձրագույն մարմին: Մինչև հոկտեմբերի 10-ը երեխաները գտնվել են մարտական դիրքերում, հրաման է եկել Ջալալ Հարությունյանից, որ կոնկրետ այդ հատվածներում հարձակում է սպասվելու և խաբելով՝ տարել են ապահով վայր, սակայն որոշումը եղել է կոնկրետ Հադրութ տեղափոխել, որը հանձնված է եղել հոկտեմբերի 9-ից, բայց վաշտը տեղափոխել են հոկտեմբերի 11-ին: Պահանջում ենք պատգամավորներից և պետական մարմիններից գործը քննչական մարմիններից տեղափոխել ԱԱԾ-ի տիրույթ, կազմել քննչական խումբ և անմիջապես զբաղվել այս դիտավորյալ սպանությամբ»,- կարդաց Սոֆյա Հովսեփյանը:

Պատգամավորը նաև նշեց՝ ծնողները հստակ ասել են, թե ովքեր են այս գործի պատասխանատուները՝ Ջալալ Հարությունյանը, գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը, գումարտակի հրամանատար Մխիթար Ավանեսյանը, Հադրութում կորպուսի հրամանատար Կարեն Առուստամյանը, շտաբի պետ Կամո Վարդանյանը:

Սոֆյա Հովսեփյանը նաև ընդգծեց՝ արդարացի լուծում չտալու համար ծնողները նշել են՝ պատասխանատու չեն իրենց քայլերի համար:

«Այս նամակը տվել են և խնդրել, որ, անպայման, կարդամ, ինչպես նաև տեղեկացնեմ, որ այս գործով իբր գործ է  հարուցվել, բայց չափազանց դանդաղ կամ կարելի է ասել գրեթե ոչինչ չի արվում, ինչն էլ առաջացրել է ծնողների ցասումը: Ես խնդրում եմ ԱԺ-ի անդամներին լինել հետևողական»,- նշեց նա:

Սոֆյա Հովսեփյան

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ)
Ջերմուկում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. Լարսը փակ է բեռնատարների համար
Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
168.am․Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ․168.am
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան: աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսին
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
Ավելին
Ավելին