f

Անկախ

«Այսպիսի տեսք ունեն ոչ թե հաղթողները, այլ ռազմական հանցագործները»․ Bloomberg-ի, Guardian-ի անդրադարձը Բաքվի պուրակին


Հեղինակավոր պարբերականների մի շարք լրագրողներ վրդովմունքով են արձագանքել Ադրբեջանում Արցախյան պատերազմին առնչվող ռազմական ավարի պարկի բացմանը, որին ներկա է գտնվել նաև երկրի նախագահ Իլհամ Ալիևը:

«Պատերազմի ավարտից հինգ ամիս անց Ալիևը դեռևս զինվորական համազգեստ է կրում, մինչդեռ ադրբեջանցի պաշտոնյաները պնդում են, որ նրանք իսկապես ջանասիրաբար աշխատում են հաշտեցման ուղղությամբ:

Սա օրինակ է առ այն, թե ինչու է միանգամայն հիմարություն կարծել, որ երբևէ հայ-ադրբեջանական հաշտեցումը հնարավոր է, քանի դեռ Ալիևն իշխանության գլուխ է։

Եվ, իհարկե, պետք է ավելի խենթացնող մի բան էլ ասեմ․ այստեղ Ալիևն ուսումնասիրում է հայ զինծառայողների մոմե արձանները»,- Twitter-ի իր էջում գրել է Guardian-ի և CNN-ի լրագրող Նիլ Հաուերը՝ կից տեղադրելով Ալիևի լուսանկարները։

Բրիտանացի լրագրող, Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս Դե Վաալն, իր հեթին, գրել է, որ թեև գրեթե դադարել է Twitter-ում մեկնաբանել հայ-ադրբեջանական հարաբերությունները, քանի որ «երկու կողմերից չափազանց շատ են Լինչի դատաստանի կողմնակիցները», բայց Ադերբեջանում այսպես կոչված «պուրակի» բացումը չափազանց վհատեցնող է։

«Կրակոցները դադարել են, բայց  «հաղթանակ = դիմացինի նվաստացում»-ը շարունակվում է»,- հավելել է նա։

Ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը, որն Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ակտիվորեն լուսաբանել է Ադրբեջանի վայրագությունները, զարմանալի չի համարել այն, որ այլասերվածության այս տեսակը խրախուսվում և նշվում է պետական մակարդակով։
 
«Զարմանալի չէ, որ այդքան շատ ադրբեջանցի զինվորներ փաստել են իրենց դաժան ռազմական հանցագործությունները: Այլասերվածության այս տեսակը խրախուսվում և նշվում է պետական մակարդակով»,- Twitter-ում գրել է Սնելը:
 
Իր հերթին, գերմանացի կինոռեժիսոր և իրավապաշտպան Դյունեզ Թեկկալն իր նողկանքն է հայտնել հայ զինվորների սաղավարտների ֆոնին քայլող Ալիևի լուսանկարի կապակցությամբ։
 
«Այսպիսի տեսք ունեն ոչ թե հաղթողները, այլ ռազմական հանցագործները. Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվում կառուցել է սեփական զվարճանքի այգին՝ հայ զինվորների սաղավարտներով և հայկական համազգեստով մոմե տիկնիկներով և տաղավարներով։ Սիրտս խառնում է»,- գրել է Թեկկալը:
 
«Սա իսկապես նողկանք է առաջացնում և հիշեցնում է Բաղդադում «Հաղթանակի կամարի» հիմքում սաղավարտների հավաքածուն, որը, Սադամի պմդմամբ, պատկանում է 1980-88 թվականների պատերազմում զոհված իրանցի զինվորներին»,- գրել է  Bloomberg-ի լրագրող Բոբի Գոշը:
 

Ադրբեջան բաքվի այգի

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին