f

Անկախ

Մոտակա տարիներ մենք պարբերաբար արտահերթ ընտրություններ ենք անցկացնելու


Եկեք մեկընդմիշտ ֆիքսենք. այն, ինչը տեղի է ունեցել 2018-ին, նախորդ տարիների անհեռատես քաղաքականության հետևանքն է եղել:

Հայաստանում ոչ միայն չի ձևավորվել խորքային պետություն՝ պետական հստակ արժեքային համակարգի վրա հենված վարչական ապարատի կայացումը, որը կարողանար հավասարակշռեր քաղաքական համակարգի անթույլատրելի խարխափումներից։ Տեղի է ունեցել ճիշտ հակառակը՝ ոչնչացվել են արդեն իսկ եղած պետական արժեքները՝ ազգային անվտանգության հիմնարար առանցքները, կառավարման համակարգի կադրերի հավաքագրման չափորոշիչները, սոցիալական լիֆտերը, արդարության ու օրինականության պարզագույն չափանիշները:

Արդյունքում, սկզբնական փուլում, խորհրդարան է մտել հակահամակարգային ԵԼՔ դաշինքը, որն, արդեն հաջորդ քայլով, արդեն քաղաքական համակարգի ավերակների վրա եկել է իշխանության, մարդկանց հույս ներշնչելով, որ ինչ-որ նոր համակարգ է կառուցվելու։ Բնականաբար, այդ ամենը տեղի է ունեցել արտաքին միջամտության շնորհիվ, աշխարքաղաքական իրավիճակի փոփոխության նպատակով։

Ֆիքսենք, որ քաղաքական ու հասարակական դաշտում տոքսիկ միջավայր է ձևավորվել, որը գնալով ավելի է խորանալու։

Հայկական պետականության քայքայումն առաջին հերթին արժեքային դաշտի ոչնչացման հետևանքն է, վերականգումը նույնպես այդ դաշտում է կարող լինել․

- իրավիճակի ճիշտ գնահատում,

- խնդիրների հստակ ձևակերպում,

- ճգնաժամային կառավարման առաջնահերթությունների հստակեցում։

Նաև պետք է հասկանանք, որ եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան, ապա նոր կառավարությունը լինելու է ընդամենը ժամանակավոր կառավարություն, իսկ նոր վարչապետը չգնաժամային մենեջեր։ Որից հետո մեզ սպասվումեն հերթական արտահերթ ընտրություններ։ Առհասարակ, մոտակա տարիներին մենք պարբերաբար արտահերթ ընտրություններ ենք անցկացնելու, մինչև որ կիսանախագահական կառավարման մոդելի անցում չկատարենք ու նոր քաղաքական համակարգ ձևավորենք, ինչը հնարավոր չի լինի անել, առանց "խորքային պետության" կառուցման, որը համապատասխան փակագծերի մեջ տակ կպահի քաղաքական համակարգը ներքին ապակառուցողական զանգվածներից, ինչպես նաև արտաքին միջամտություններից։

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին