f

Անկախ

Հուսով եմ՝ կորոնավրուսի դեմ «Սպուտնիկ V»-ով պատվաստումից հետո իմունիտետը ցմահ կլինի. Գինցբուրգ


 ՌԴ Գամալեայի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրgը հայտարարել է, որ հուսով է՝ կորոնավրուսի դեմ «Սպուտնիկ V»-ով պատվաստումից հետո իմունիտետը ցմահ կլինի։

«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ։ Սրսկվեցիր երկու անգամ ու հանգիստ կարող ես ապրել 5-10 տարի և ավելին։ Ինչպես ասել եմ, ես իմ հակամարմինները կտակելու եմ իմ սերունդներին»,- ասել է Գինցբուրը, գրում է ՌԲԿ-ն։

Նա հավելել է՝ Գամալեայի անվան կենտրոնը, որը ստեղծել է պատվաստանյութը, հատուկ հետազոտման շրջանակում կրկին կպատվաստի նրանց, ում մոտ հակամարմինների քանակը կնվազի։

«Ոչ թե նրանց կորոնավիրուսից պաշտպանելու համար, այլ առաջին հերթին, տեսնելու, թե որքան արագ է նրանց մոտ մշակվում հակամարմինային պատասխանը։ Եթե այն հասնում է պաշտպանության համար անհրաժեշտ մակարդակի 2-3-4 օրում, նշանակում է՝ նրանց մոտ առաջացել են հիշողության բջիջներ։ Նշանակում է՝ իմունային համակարգի  արձագանքը առաջին պատվաստումից հետո նրանց մոտ պահպանվել է»,- ասել է նա։

Գիտական կենտրոնում այդ հետազոտման համար նախատեսում են 1-1․5 տարի հատկացնել։

Նծենք, որ ավելի վաղ Գինցբուրգը հայտարարել էր, որ կորոնավրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութն առնվազն 2 տարվա իմունիտետ է առաջացնում, սակայն հնարավոր էր համարում, որ այն ավելի երկար կպահպանվի։

Աշխարհում նոր կորոնավիրուս պատվաստանյութ

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին