f

Անկախ

Փաստորեն ճիշտ էին պնդումները, որ գերիների վերադարձը չհաջողված հերթական PR ակցիան էր, որի նպատակը ՌԴ խաղաղապահ գործունեությունը թիրախավորելն է․ Գոհար Մելոյան


Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով գերիների վերադարձի մասին Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովի հայտարարությանը։

 

Հիշեցնենք, որ անդրադառնալով երեկ սպասվող գերիների վերադարձի հարցին՝ Մուրադովը նշել էր, որ իշխանությունը մոլորեցրել է ժողովրդին և երեկ գերիների վերադարձ նախատեսված չի եղել։

Գոհար Մելոյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

 

«Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ - լեյտենանտ Մուրադովն անդրադարձրել է երեկ գերիների չվերադառնելու հարցին՝ նշելով, որ գերիների վերադարձ պլանավորված չի եղել, դա կեղծ պրովոկացի է և առաջարկել հարցնել ՀՀ իշխանություններին, թե ինչու են նրանք մոլորեցնում սեփական ժողովրդին։

Փաստորեն ճիշտ էին երեկվանից հնչող պնդումները, որ գերիների վերադարձը զուտ չհաջողված հերթական PR ակցիան էր, որն նպատակ ուներ թիրախավոր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ գործունեությունը։

Դե, իսկ մեր գերեվարված հայրենակիցների վերադարձի, եւ նրանց հարազատների հուզական սպասումների հարցը շարունակում է մնալ իշխող ուժի շահարկման դաշտում։

Այսօր առավոտվանից իշխանության ներկայացուցիչները բացահայտ քարոզարշավ են սկսել Ռուսաստանի Դաշնության դեմ՝ պնդելով, որ Ռուսաստանը, ի դեմս՝ նախագահ Պուտինի չի կարողանում իրականացնել նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի պահանջները, փորձելով մանիպուլյատիվ շղարշ ստեղծել, թե իբր Մոսկվայում՝ ապրիլի 7-ին, գերիներին վերադարձնելու մասին Փաշինյանը ձեռք է բերվել պայմանավորվածություն։

Այնինչ պատերազմի ավարտից անցել է շուրջ հինգ ամիս, եւ հայկական կողմի գերիների չվերադարձման միակ պատասխանուն եւ մեղավորը ՀՀ իշխող ուժն է, որը համառորեն մսխեց եւ մսխում է գերիներին վերադարձը երաշխավորող բոլոր խաղաքարտերը։

Մասնավորապես, թվեմ առնվազն հայկական կողմի գործողություններ, որոնցից յուրաքանչյուրի կյանքի կոչելու նախապայման պետք է լիներ գերիների խմբաքանակների վերադարձի ապահովում.

1. Նոյեմբերի 15՝ Քարվաճառի/Քելբաջարի հանձնում.

2. Նոյեմբերի 20՝ Ակնայի/Աղդամի հանձնում.

3. Դեկտեմբերի 1՝ Բերձորի/Լաչինի հանձնում.

4. Դեկտեմբերի 18՝ գաղտնի հուշագրի կնքում Ադրբեջանի ու ՌԴ-ի հետ՝ սահմանագծելով եւ ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո հանձնելով Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն հատվածներում տարածքներ.

5. Ադրբեջանական դիվերսանտներ, միջազգային իրավունքի համատեքստում ռազմական հանցագործներ, որոնք Արցախ էին ներխուժել 2014 թվականին, սպանել մեր հայրենակիցներին՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի հանձնում Ադրբեջանին.

6. Հունվարի 11-ի համատեղ եռակողմ հայտարարություն՝ աշխատանքային խմբի ձեւավորմամբ։

Հ. գ. Բայց դե ըստ հենց իշխող ուժի ներկայացուցչի կողմից հնչեցված արտահայտության, իրենք ունեն մեկ խնդիր եւ այդ խնդիրը ընդդիմությունն է։

Գոհար Մելոյան ՖԲ Գրառում

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին