f

Անկախ

Սկանդալային փոխնախարարը նոր պաշտոն ունի


Անցած տարի մեծ աղմուկով պաշտոնից ազատվեց ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը, որին մեղադրում էին քրեական շրաջանակների հետ ակտիվ կապի, ինչպես նաև իր «մտերիմ» Դիանա Գալոյանի օգտին պետական հովանավորչություն կատարելու մեջ, որի շնորհիվ վերջինս դարձավ Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, չնայած օրենքի հետ կապված մի շարք բարձրաձայնված խնդիրների:

Ու թեև Գրիշա Թամրազյանին նշանակել և շատ ակտիվ հրապարակային պաշտպանում էր այդ պահին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Թամրազյանը պաշտոնից ազատվելուց անմիջապես հետո մեծ դժգոհությամբ հայտարարեց, որ իր համար «հայ ժողովրդի պատմությունը չի սկսվում 2018թ.-ից»՝ այդպիսով հարվածելով իր համար տևական ժամանակ շատերի դեմ պայքարած «հեղափոխական» նախարարին ու նրա թիմին: Կարծիք կա, որ այս փաստը նաև Արայիկ Հարությունյանին ազատելու հիմնական պատճառներից մեկն է եղել՝ որպես հերթական մեծ ձախողում:

Մեզ հայտնի դարձավ, որ այժմ նախկին աղմկահարույց փոխնախարարը նշանակվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդական: Բացի դրանից, Թամրազյանը շարունակում է իր հետ սերտ կապի մեջ գտնվող Դիանա Գալոյանի միջոցով «հարցեր լուծել» Տնտեսագիտական համալսարանում:

Իսկ, ավելի կոնկրետ, օրեր առաջ ՀՊՏՀ-ում հատուկ նոր պաշտոն է բացվել՝ ռեկտորի աշխատակազմի ղեկավար, որին նշանակվել է Գրիշա Թամրազյանի մտերիմ ընկեր Նարեկ Անտոնյանը, որը տեղափոխվել է Բրյուսովի պետական համալսարանից, որտեղ ևս հայտնվել էր Թամրազյանի կանչով: Կարելի է նկատել, որ վերջինիս սոցիալական էջը պարզապես ողողված է ի պաշտպանություն Գրիշա Թամրազյանի գրառումներով: Նրան նույնիսկ հաջողվել է 1 օրվա ընթացքում 3 աջակցող գրառում կատարել Գրիշա Թամրազյանի մասին, ինչի շնորհիվ ըստ երևույթին «պարգևատրվել» է նոր պաշտոնով Դիանա Գալոյանի միջոցով Գրիշա Թամրազյանի վերահսկողության տակ գտնվող Տնտեսագիտական համալսարանում:

Գրիշա Թամրազյան ՀՀ ԿԳՄՍ Դիանա Գալոյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին